Բաբաջանյանն առաջարկում է ձևավորել պատգամավորական խումբ՝ Սիրիա մեկնելու համար
ԱԺ «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Արման Բաբաջանյանն առաջարկում է ձևավորել պատգամավորական խումբ՝ Սիրիա մեկնելու նպատակով։
Պատգամավորն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Փետրվարի 8-ից հայկական հումանիտար առաքելությունը գտնվում է Սիրիայի Արաբական Հանրապետությունում։ Հայաստանի կողմից Սիրիա առաքելություն ուղարկելու քայլն արժանացավ հակասական, իրարամերժ գնահատականների՝ ներառելով արտաքին քաղաքական ամենատարբեր շերտեր։ Այդ գնահատականների, հայտարարությունների ու կարծիքների հորձանուտում երկրորդական պլան մղվեցին բուն առաքելության ներկայացուցիչների՝ խմբի 83 անդամների անվտանգությանն առնչվող հարցերը։ Դրան զուգահեռ մենք ունենք նաև սիրիահայ համայնքի անվտանգության խնդիրները, որոնք առկա էին ինչպես առաքելության ուղարկումից առաջ, այնպես էլ այսօր։
Այս խնդիրներով պայմանավորված՝ ես, որպես ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, առաջարկում եմ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների և պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամներից ձևավորել պատգամավորական խումբ՝ Սիրիա մեկնելու, մեր առաքելության անդամներին հանդիպելու և տեղում նրանց խնդիրներին ծանոթանալու նպատակով։
Առաջարկս պահանջվող ընթացակարգերով կհասցեագրեմ նաև ԱԺ նախագահին և համապատասխան հանձնաժողովներին»։
Հարակից հրապարակումներ`
- Սասունյան. Ամերիկան իրավունք չունի թելադրել Հայաստանին, որ մարդասիրական խումբ չուղարկի Սիրիա
- Տոնոյանը ներկայացրել է Սիրիայում ՀՀ հումանիտար առաքելության իրականացման մեկնարկը
- Մարկեդոնովը խոսել է Սիրիա ուղարկված ՀՀ մարդասիրական առաքելության վերաբերյալ ԱՄՆ Պետդեպի արձագանքի մասին
- Դավիթ Տոնոյանը ներկայացրել է Սիրիա ուղարկված ՀՀ մարդասիրական առաքելության խնդիրներն ու նպատակները
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին