Սեդրակ Քոչարյանը դատի է տալիս ԱԱԾ-ին. 168.am
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, դատի է տալիս Ազգային անվտանգության ծառայությանը (ԱԱԾ)՝ իր անմեղության կանխավարկածը կոպտագույն կերպով խախտելու պատճառով։ Այս մասին 168.am-ին հայտնել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
Մոտ օրերս Սեդրակ Քոչարյանի փաստաբանները համապատասխան հայցով կդիմեն դատարան և այդ կապակցությամբ հանդես կգան հայտարարությամբ։
Հիշեցնենք, երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդուն՝ Սեդրակ Քոչարյանին, մեղադրանք է առաջադրվել հարկերից խուսափելու և փողերի լվացման հոդվածներով։ Գործը գտնվում է Ազգային անվտանգության ծառայության վարույթում։
Այսօր ԱԱԾ քննչական դեպարտամենտը հանդես է եկել հայտարարությամբ, որում ներկայացնում էին քննվող քրեական գործի շրջանակներում իրենց պարզաբանումները՝ նշելով, որ Ս. Քոչարյանի և այլ անձանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը։
Նույն հաղորդագրության մեջ նաև ասվում էր. «Սեդրակ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների բազմաթիվ անշարժ գույքերի և այլ ակտիվների ձեռք բերման օրինականությունը պարզելու ուղղությամբ ձեռնարկվում են լայնածավալ քննչական գործողություններ, քրեական գործով նախաքննությունը շարունակվում է»։
Հարակից հրապարակումներ`
- ԱԱԾ-ն Սեդրակ Քոչարյանի վերաբերյալ քրեական գործի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել
- Սեդրակ Քոչարյան. Այո, ինձ մեղադրանք են առաջադրել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան