Ալեն Սիմոնյան. Հայտարարվում է հիմնի համար տեքստի մրցույթ
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեսյբուքյան ուղիղ եթերում տեղեկացրեց՝ հայտարարվում է օրհներգի մրցույթ։ Նրա խոսքով, շատ մարդիկ, մտավորականներ մոտենում են իրեն ու խնդրում, որ հետ չկանգնի օրհներգը փոխելու մտքից։
«Ես գիտեմ խոսքի արժեքը, ես մարդկանց բան եմ խոստացել, և պարտավոր եմ այդ խոսակցությունն ավարտին հասցնել»,-ասաց նա։
Պատգամավորի խոսքով, «Մեր հայրենիք»-ը հոգեհարազատ է, բայց ինքը չի համարում, որ մեր հայրենիքը միայն Հայաստանի Հանրապետությունն է։
«Մեր հայրենիքը Նախիջևանն է, Արցախը, Անին, Դվինը, Վանը և այլն, և այլն։ Ես որևիցե դեմ բան չունեմ «Մեր հայրենիք» երգին, բայց մի քանի բաներից»,-ասաց Ալեն Սիմոնյանը։
ԱԺ փոխնախագահը նաև տեղեկացնում է՝ Արամ Խաչատրյանի երաժշտության հիման վրա հիմնի համար տեքստի մրցույթին մասնակցելու հայտեր կարող են ուղարկել նշված հասցեներով՝
Բաղրամայն 19՝ ԱԺ Ա․Սիմոնյանի գրասենակ,
Զարոբյան 3՝ Արամ Խաչատրյանի տուն-թանգարան
[email protected]
Աշխատանքային խմբի կազմ /համալրվող/՝
1․ Դանիել Երաժիշտ Դիրիժոր, երաժշտագետ
2․ Տեր Ասողիկ Հոգևորական, Մայր Աթոռ
3․ Արամ Սաթյան Կոմպոզիտորների միության նախագահ
4․ Ալեն Սիմոնյան ԱԺ նախագահի տեղակալ
5․ Էդվարդ Միլիտոնյան Գրողների միության նախագահ
6․ Նիկոլայ Կոստանյան Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն
7․ Արմինե Գրիգորյան Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն
8․Հենրիկ Հովհաննիսյան ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, դոկտոր, պրոֆեսոր
9․ Ֆելիքս Բախչինյան գրականագետ
10․ Դավիթ Գյուրջինյան Լեզվի պետական կոմիտեի նախագահ։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Օրհներգը փոխելու թեման ժամանակավրեպ է և անիմաստ
- Մեր օրհներգի երաժշտությունը շատ լավն է, փոխել պետք չէ. բանաստեղծ
- Օրհներգը պետք է ունենա ժողովրդին ոգեպնդող խոսք. Գրականագետ