Էրդողանի պատասխանը ԱՄՆ-ին. «Ինչո՞ւ հրաժարվենք ռուսական S-400-ներից»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում խոսել է ռուսական «S-400» զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։ Այս մասին տեղեկացնում է Էրմենիհաբերը։
Ինչպես հատնի է, ԱՄՆ-ն շարունակում է կոչ անել Թուրքիային հրաժարվել ռուսական համակարգերը գնելու մտադրությունից։
Էրդողանը բացատրելով, թե ինչու Թուրքիան Ռուսաստանի հետ կնքեց «S-400»-ների վերաբերյալ պայմանագիրը, ասել է. «Անցյալում, երբ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությունը և «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (ՔԲԿ-PKK) սկսեցին սպառնալ մեր սահմաններին, մենք մեր դաշնակիցներից ՀՕՊ համակարգեր պահանջեցինք։ Գիտե՞ք ինչ եղավ, մեզնից ետ վերցրեցին մեր ունեցածները և նոր ՀՕՊ համակարգեր էլ չտրամադրեցին։ Այդ պատճառով, մենք սկսեցինք փնտրել այլընտրանքային տարբերակներ։ «S-400»-ների պայմանագիրն այդ փնտրտուքի արդյունքն էր։ Եթե մեր դաշնակիցները ժամանակին տրամադրեին այն համակարգերը, որոնց կարիքը ունեինք, ապա այդ ամենի անհրաժեշտություն չէր լինի (S-400-ների առքը-խմբ)։ Հիմա էլ մեզ ասում են, թե հրաժարվեք ռուսական ՀՕՊ համակարգերից։ Ինչո՞ւ հրաժարվենք»։
Էրդողանը նաև անդրադարձել է Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև ընթացող բանակցություններին՝ ամերիկյան «Patriot» ՀՕՊ համակարգերի ձեռքբերման շուրջ։ Նա Վաշինգտոնին մեղադրել է այն բանի մեջ, որ ամերիկյան կողմը մինչև հիմա Թուրքիային չի փոխանցել «Patriot»-ների տեխնոլոգիաները, չի օժանդակել ֆինանսապես այդ հարցում և ոչ էլ առկա է համաձայնություն այդ համակարգերի համատեղ արտադրության շուրջ:
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ն Թուրքիային նորից կոչ է արել հրաժարվել S-400-ները գնելու մտադրությունից
- ԱՄՆ-ն Թուրքիային նորից զգուշացրել է, թե ինչ հետևանքներ կլինեն S-400-ները ձեռք բերելու դեպքում
- Թուրքիան Ռուսաստանին վստահեցրել է, որ S-400-ները չեն ուսումնասիրվի ԱՄՆ-ի կողմից
- Էրդողան. «Ամենակարճ ժամանակում կստանանք «S-400» ՀՕՊ համակարգերը»
- Թուրքիան ռուսական S-400 կգնի` չնայած ԱՄՆ հնարավոր պատժամիջոցներին
- Ռուսաստանը կարագացնի S-400 ՀՕՊ համակարգերի մատակարարումը Թուրքիային
- ԱՄՆ. «Եթե Թուրքիան գնի S-400 համակարգեր, ՆԱՏՕ-ի տեխնոլոգիաների հասանելիությունը նրա համար կսահմանափակվի»
- ՆԱՏՕ. Թուրքիայի կողմից S-400 համակարգերի գնումը հետևանքներ կունենա
- Էրդողանն անդրադարձել է Ռուսաստանից S-400 համակարգեր գնելու թեմային
- Ըստ եվրոպացի դիվանագետների՝ Ռուսաստանը Թուրքիային չի վաճառի S-400 ՀՕՊ համակարգեր