Հրաձգության հանրապետական մրցույթում ուժերը կչափեն պետական մարմինների աշխատակիցները
2019 թ. փետրվարի 21-22-ը տեղի կունենա Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից անցկացվող պետական մարմինների աշխատակիցների միջև հրաձգության հանրապետական մրցույթը։
ՀՀ նախագահի, ՀՀ կառավարության և ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմերը, ՀՀ նախարարությունները, ՀՀ կառավարությանը ենթակա մարմինները և ՀՀ մարզպետարանները ներկայացնող 32 թիմերի 217 մասնակիցներ կմրցեն ինչպես անհատական, այնպես էլ թիմային պայքարում:
Անհատական հաշվարկով 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված մասնակիցներին կհանձնվեն ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի հավաստագրեր, մեդալներ, գավաթներ, հուշանվերներ և մարզահագուստ, իսկ 1-ին տեղերը գրաված մասնակիցներին՝ նաև օդամղիչ հրացաններ:
Գավաթներ և հավաստագրեր կստանան նաև 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված թիմերը: Հաղթողների և մրցանակակիրների պարգևատրման արարողությունը տեղի կունենա փետրվարի 26-ին՝ ժամը 12.00-ին, նախարարության նիստերի դահլիճում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան