«Մաեստրո Մանսուրյանի» և երևանյան պրեմիերայի մասին
Մարտի 5-ին տեղի կունենա կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյանին նվիրված ռեժիսոր Հայկ Մկրտչյանի «Մաեստրո Մանսուրյան» ֆիլմի երևանյան պրեմիերան։
Panorama.am-ի հետ զրուցում ֆիլմի գլխավոր պրոդյուսեր Հայկ Օրդյանը պատմեց, որ ֆիլմի նկարահանումները սկսվել են հինգ տարի առաջ, և այս ընթացքում աշխատել են, որպեսզի անպայման գոնե կոմպոզիտորի 80-ամյակին ավարտեն։
«Ռեժիսոր Հայկ Մկրտչյանն այդ ժամանակ աշխատում էր մեր ընկերությունում՝ «Օրդֆիլմում»։ Մի օր առաջարկեց, որ ուզում է անպայման մաեստրոյի մասին ֆիլմ նկարահանել։ Ընդառաջեցի։ Մեծ ակնկալիքներ չունեինք, բայց գնալով քանի խորանում էինք, հասկանում էինք, որ ավելի լուրջ ֆիլմ կարող է լինել։ Երբ սկսեցինք հաճախակի շփվել մաեստրոյի հետ, նա մեզ ուղղորդեց»,- ասաց պրոդյուսերը։
Նրա խոսքով, ֆիլմը միակն է, որ ներկայացնում է Տիգրան Մանսուրյանին Հայաստանից դուրս գործունեության ֆորմատով՝ ո՞վ է մաեստրոն աշխարհում։
«Մաեստրոյի՝ Հայաստանից դուրս գործունեությունը մեր իրականության մեջ մինչև այսօր չբացահայտված է։ Ֆիլմը շատ պատասխաններ կտա, նրա մասին խոսում են եվրոպական, ամերիկյան երաժշտության ամենահայտնի դեմքերը։ Այստեղ շատ մեծ աշխարհագրություն, լուրջ նյութ կա, որը հետագայում կարող է ավելի մեծ նախագծի վերածվել»,- ասաց Հ.Օրդյանը։
Տաղանդավոր կոմպոզիտորի հետ շփումը, նրա խոսքով, շատ լավ էր ստացվում։
«Ֆիլմի համար շատ լավ հերոս է, այնքան սրտաբաց է, նուրբ է մոտենում յուրաքանչյուր հարցին, որ նույնիսկ դու ես ամաչում շատ անհանգստացնել մաեստրոյին»,- ասաց նա։
Տիգրան Մանսուրյանն ամբողջությամբ դիտել է ֆիլմը, դրական արձագանքել, թեև մաեստրոյի դիտումից հետո որոշակի շտկումների անհրաժեշտություն է եղել։
«Հրաշալի վերաբերունք ունի ֆիլմի հանդեպ։ Բնական է՝ իր դիտելուց հետո որոշակի տեխնիկական փոփոխութուններ արել ենք, մասնագիտական պահեր կային, որ պետք է փոխեինք։ Մաեստրոն անհամբերությամբ սպասում է ֆիլի պրեմիերային»,- նշեց ֆիլմի պրոդյուսերը։
52 րոպեանոց ֆիլմի երևանյան պրեմիերայից հետո այն ներկայացվելու է գերմանական հեռուստատեսությամբ՝ գերմաներեն տարբերակով։
Մենք ևս անհամբեր սպասում ենք «Մաեստրո Մանսուրյան»-ին...
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Մանսուրյանի այցելությունն Անթիլիասի Մայրավանք
- Ամենացանկալի մաղթանքն իմ կնոջից կուզեի լսել. Մանսուրյան
- Տիգրան Մանսուրյանը՝ ՀՀ նախագահի 2017թ. հատուկ մրցանակակիր
- Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ը՝ գլխավոր մրցանակակիր
- «Եթե ես հիմա հաղթեմ, նոր սերնդին ծանր կացության մեջ կդնեմ». Տիգրան Մանսուրյան
- Տիգրան Մանսուրյանը՝ «Համագործակցության աստղեր» միջպետական մրցանակի դափնեկիր
- «Զվարթնոց»-ում տեղի կունենա «Հայ դասական պոեզիան Տիգրան Մանսուրյանի երաժշտության մեջ» համերգ-երեկո
- Արթիկի մշակույթի կենտրոնն այսուհետ կրում է Տիգրան Մանսուրյանի անունը
- Ցավից պետք է ազատվել. Տիգրան Մանսուրյան
- Մեր խնդիրը ոչ թե լեզուն պետականությունից վտարելն է, այլ տեր կանգնելը. Մանսուրյան
- Արթիկից Սայաթ-Նովա դուրս չեկավ, այլ դուրս եկավ Տիգրան Մանսուրյան
- Տիգրան Մանսուրյանի գործերի յուրօրինակ համերգներ՝ Հառիճավանքում, Վանաձորում և Արցախում
- Տիգրան Մանսուրյան. Հուզվելու պահերն այնքան շատ էին
- «Եղիցի լույս» մրցանակն այս տարի շնորհվել է Տիգրան Մանսուրյանին, ով իր մեջ կրում է հոգևորը, լուսավորն ու հանճարը
- «Իմ բանաստեղծը, ուսուցիչը Եղիշե Չարենցն է». Մանսուրյան
- Տիգրան Մանսուրյան. Երբեմն աշխատանքի, ստեղծագործության առեղծվածներն անլուծելի են
- «Համահայկական նվագախումբը» կկատարի Տիգրան Մանսուրյանի «Պոեմ հաղթանակի» նոր ստեղծագործությունը
- Մրցակցային ոգին արվեստում եղել է ու կա. Տիգրան Մանսուրյան
- Տիգրան Մանսուրյան. Մեծագույն դպրոց է լեզուն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան