Ուկրաինան հնարավոր է Ռուսաստանի պատճառով չմասնակցի «Եվրատեսիլին»
Ուկրաինայի փոխվարչապետ Վյաչեսլավ Կիրիլենկոն կարծում է, որ «Եվրատեսիլում» իրենց երկրի ներկայացուցիչը չպետք է լինի կատարող, որը մշտապես համերգներ է ունենում Ռուսաստանում։ 360tv.ru-ի հաղորդմամբ, այդ մասին նա գրել է Թվիթերում։
Կիրիլենկոյի կարծիքով, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև «չկա բարեկամություն», կա միայն «ագրեսիա» և «օկուպացիա»։
«Եթե Եվրատեսիլում Ուկրաինայից գնա նա, ով համերգներ է ունենում Ռուսաստանում, նաև ցուցադրաբար դա պատրաստվում է անել առաջիկայում, ապա ավելի լավ կլինի ընդհանրապես որևէ մեկը չգնա»,- գրել է փոխվարչապետը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուկրաինայի ազգային ընտրության եզրափակիչ է անցել YUKO խումբը, որի մենակատար Յուլիա Յուրինան ծագումով Ռուսաստանից է, բայց արդեն մի քանի տարի բնակվում է Ուկրաինայում։ Եզրափակիչ է անցել նաև երգչուհի MARUV-ն (իսկական անունը՝ Աննա Կորսուն)։ Նա հայտարարել է Ռուսաստանում կայանալիք համերգների մասին. ապրիլի 6-ին այցելելու է Մոսկվա, ապրիլի 12-ին՝ Պետերբուրգ։
Նշենք, որ «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթն անցկացվելու է Թել-Ավիվում մայիսի 14-ին և 16-ին, եզրափակիչը՝ մայիսի 18-ին։ 64-րդ մրցույթին մասնակցելու է 42 պետություն, այդ թվում նաև Հայաստանը։ Հայաստանը «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթում ներկայացնելու է Սրբուկը։
Հարակից հրապարակումներ`
- Եվրատեսիլում Ուկրաինային կարող է ներկայացնել ռուս Յուլիա Յուրինան
- Եվրատեսիլ 2019-ին Ռուսաստանը կներկայացնի Սերգեյ Լազարևը
- «Եվրատեսիլի» վիճակահանությունը
- «Եվրատեսիլ 2019»-ին Հայաստանը կներկայացնի Սրբուկը
- Հայաստանը հաստատել է մասնակցությունը «Եվրատեսիլ 2019»-ին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին