Տիգրան Մանսուրյանի այցելությունն Անթիլիասի Մայրավանք
Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը փետրվարի 12-ից մեկ շաբաթ անցկացրել է Անթիլիասի Մայրավանքում որպես Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի հյուր։ Կոմպոզիտորին ընդունել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինը, նա այցելել է Թռչնոց Բույն, Հայոց ցեղասպանության որբերի «Արամ Պեզիքյան» թանգարան, Ս. Աստվածածին վանք և Դպրիվանք։ Տ. Մանսուրյանը ներկա է գտնվել Մայր տաճարում կայանալիք եկեղեցական արարողություններին, նաև հանդիպումներ է ունեցել լիբանանահայ մշակութային միությունների պատասխանատուների հետ։
Արամ Առաջինը Տիգրան Մանսուրյանին պարգևատրել է «Ասպետի կարգ»-ի շքանշանով։
Կաթողիկոսարանի ֆեյսբուքյան էջում ներկայացված է Տիգրան Մանսուրյանի այցերի տարբեր դրվագներից հավաքված տեսանյութ։ Մի դրվագում կոմպոզիտորը նաև երգում է։
Հարակից հրապարակումներ`
- Արամ Առաջինը պարգևատրել է Տիգրան Մանսուրյանին
- Տիգրան Մանսուրյան. Ես երբեք իմ անցյալի որևէ էջի, դրվագի չեմ դավաճանել
- Արամ Առաջինն ընդունել է Տիգրան Մանսուրյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան