Ֆրանսիայի 3 նախագահները մասնակցել են հակասեմիտիզմի դեմ պայքարի ակցիային
Նախօրեին հազարավոր մարդիկ դուրս էին եկել Ֆրանսիայի փողոցներ՝ ընդդեմ հակասեմիտիզմի։ Հայտնի, անհայտ, հասարակ ֆրանսիացիներ, քաղաքական գործիչներ, բոլորը ցանկանում էին աջակցել Ֆրանսիայի հրեա համայնքին, մյուս կողմից՝ ցույց տալ, որ հրեաների, հրեական գերեզմանների, Հոլոքոստի հուշարձանների վրա հարձակումը հարձակում է հանրապետական արժեքների ու հենց Հանրապետության վրա։
Ինչպես գրում է Եվրոնյուզը, բողոքի ակցիային ներկա էին Ֆրանսիայի 3 նախագահները՝ ներկայիս նախագահ Մակրոնը, Ֆրանսուա Օլանդն ու Նիկոլա Սարկոզին։
«Հակասեմիտիզմը հարձակում է մեր Հանրապետության, մեր հանրապետական արժեքների վրա, դա փորձ է տարաձայնություններ առաջացնել մեր հանրային համաձեայնության մեջ»,-այս մասին ասել Ֆրանսուա Օլանդը։
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին էլ հայտարարել է, որ պետք է կոշտ պատասխան տալ նման սադրանքներին։
«Իրենց գործողություններով հարձակվողները սադրանքի են դիմում ու վիրավորում են պետական իշխանությանը։ Պետությունը պետք է կոշտ պատասխանի ու պատասխանն անհրաժեշտ է հենց հիմա, առավելագույս խիստ»,-ասել է Սարկոզին։
Ֆրանսիան՝ որպես պետություն և հասարակություն, ճանաչել է իր պատասխանատվությունըպատերազմի ժամանակ հրեաների տեղահանման համար միայն 95թ․-ին։ Այսօր Ֆրանսիայում ապրում են կես միլիոնից ավել հրեաներ։
Հաղորդվում է, որ շաբաթ օրը փողոցում վիրավորանքների է արժանացվել ակադեմիկ Ալեն Ֆինկելկրաուտը, երկուշաբթի-երեքշաբթի գիշերը Էլզասում խեղվել է հրեական գերեզմանատան մոտ 100 գերեզմաններ։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, փոխելով աշխատանքային ժամանակացույցը, եկել էր Կատցենհայմ, որտեղ հայտարարել էր, որ իրենք միասնական են համասեմիտիզմի դեմ պայքարում՝ բոլոր ճակատներով։
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան