Օրվա թեմա 17:52 21/02/2019 Հայաստան

Ֆելիքս Բախչինյանին ոչ թե Հայաստանի, այլ Ռուսաստանի հիմն է անհանգստացնում

«Հայաստանի հիմնի  տեքստի փոփոխության հետ ես կապ չունեմ։ Հայաստանի հիմնի փոփոխության խնդիր չկա, մրցույթը հիմնի փոփոխության հետ կապ չունի»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ եք ընդգրկվել Արամ Խաչատրյանի երաժշտության հիման վրա հիմնի համար տեքստի մրցույթի աշխատանքային խմբում, գտնում եք, որ Հայաստանի հիմնը փոխելու անհրաժեշտության կա՞։

Նա նշեց, որ աշխատանքային խումբը պետք է նայի, քննի, կարծիք հայտնի Արամ Խաչատրյանի երաժշտության համար  գրվող տեքստերի վերաբերյալ. «Մրցույթը Խաչատրյանի երաժշտության բառերի համար է, իմ մասնակցությունը լինելու է՝ լավ է գրված, վատ է գրված, կարող է հնչել Արամ Խաչատրյանի երաժշտության հետ։ Իմ մասնակցությունը տեքստի մասին իմ կարծիքը հայտնելն է։ Այդքան էլ մեծ հավատ չունեմ, թե համարժեք տեքստ է գրվելու։ Շատ կուզեի այդ բարձրությամբ տեքստ գրվեր, բայց շատ դժվար է։ Համենայնդեպս ամեն գրող չէ, որ կխիզախի նման քայլ անել։ Պատրաստի երաժշտության վրա գրելը շատ դժվար է։ Թե հետո Արամ Խաչտարյանի տուն-թանգարանում կհնչի, թե որտեղ, այլ խնդիր է, ինձ համար այս պահին օրախնդիր չէ»։

Ինչ վերաբերում է Հայաստանի հիմնը փոխելու անհրաժեշտությանը, Գրողների միության նախագահն ասաց. «Այս պահին հիմնավոր բաները փոփոխությունների ենթարկելն ավելի գրգռիչ հանգամանք կլինի՝ հոգեբանորեն, իրավիճակային, Հայաստան-Սփյուռք։ Այսպիսի հարաբերություների մեջ դա շատ բնականորեն պետք է լինի, եթե լինի, կամային որևէ բան... Հիմա դա մեծ աղմուկի, տարընթերցումների առջև կկանգնեցնի։ Նման բաները մի գրչի հարվածով չեն արվում։ Կհասունանա ինչ-որ մի բան և դրա տրամաբանական զարգացում կարող է լինել, ես չգիտեմ՝ երբ, ինչ, ինչի համար, որի համար։ Հասկանում եք»։

Աշխատանքային խմբի անդամ դիրիժոր, երաժշտագետ Դանիել Երաժիշտն ասաց, որ ինքն ընդունել է աշխատանքային խմբում  ընդգրկվելու հրավերը, քանի որ համարում է, որ նման ճակատագրական հարցի քննարկմանը պետք է մասնակցել, օգնել,  ոչ թե խուսափել։

«Իմ քաղաքացիական և արվեստագետի պարտքն է։ Մեծ պատասխանատվությամբ եմ վերաբերվում այդ հարցին»,- ասաց երաժիշտը։ 

Նրա խոսքով, արդեն 30 տարի այդ խնդիրն օրակարգում կա. «Բացի երաժշտական արժեք ներկայացնելուց, որ Արամ Խաչատրյանի հիմն անհամեմատելի է իր հզորությամբ, այստեղ այլ հարց էլ կա։ «Մեր հայրենիք» ներկայիս հիմնը ներխուժել է, ներմուծվել է անարդար կերպով։ Մինչև այդ եղել են մրցույթներ, որոնց արդյունքներն անտեսվել են։ Այսօր խոսում ենք արդարության վերականգնման մասին»։

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանն ասաց, որ այն ամենը, ինչը կապված է Արամ Խաչատրյանի ժառանգության հետ, իրեն ոգևորում է, շատ կարևոր է ու հետաքրքիր է։

«Դա է պատճառը, որ ընդգրվել եմ այդ խմբում։ Երկրորդ՝ Արամ Խաչատրյանի այդ հրաշալի ստեղծագործությունը, օրհներգը, թեկուզ ոչ որպես պաշտոնական օրհներգ, այլ ընդհանրապես որպես ստեղծագործություն, նոր բանաստեղծությամբ նոր շունչ կստանա, կսկսի կրկին հնչել»,- նշեց նա։

Արմինե Գրիգորյանի խոսքով, հիմնի փոփոխության  խնդիրն անընդհատ արդիական է սկսած հենց 1990 թվականից։

«Այս պահին օրհներգը փոխելու հարցը դրված չէ։ Այս պահին քաղաքական հարց չէ, այլ հայտարարվում է մրցույթ բանաստեղծության համար, որպեսզի օրհներգը կրկին հնչի, կյանք ստանա»,- ասաց  Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրենը։

Գրականագետ Ֆելիքս Բախչինյանն ընդգրկված է աշխատանքային խմբում, որպեսզի տեքստի գեղարվեստական արժեքը որոշի, որ անպայման երաժշտությանը  համապատասխանի, լինի հայրենասիրական։

«Բայց դա հիմնը չէ, հիմնի հետ կապ չունի, ուղղակի Խաչատրյանի երաժշտության հետ բառեր են հարկավոր։ Հիմնը՝ կառավարությունն է որոշում, պետական միջոցառում է»,-  ընդգծեց նա։ 

Գրականագետը չի կարող ասել հիմնը  փոփելու անհրաժեշտություն կա, թե ոչ։  Նրա խոսքով, իրեն այլ հարց է անհանգստացնում. «Ռուսաստանի հիմնը նույն Խորհրդային  տարիներին է, բայց սիրիկայաբար հայ հեղինակին հանել են։ Հեղինակներից մեկը եղել է  Էլ Ռեգիստանը։ Բայց նրան հանել են՝ թողնելով միայն Սերգեյ Միխալկովին։ Ես սրա դեմ եմ ուզում իմ ձայնը բարձրացնել, եթե որևէ մեկը լսի։ Սա շատ մեծ անբարոյականություն է, հայ մտավորականներից որևէ մեկը ձայն չի բարձրացնում, թե ինչու են վախենում, ինչ կապ ունի՝ Ռուսաստանը մեծ երկիր է։ Ես դրանով եմ ուզում զբաղվել։ Ես բարձրաձայնել եմ, բայց բոլորն ասում են՝ գործ չունես։ Բայց ես պետք է բարձրաձայնեմ և նույնիսկ մի հոդված գրեմ այդ մասին»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:44
Եթե մարդն անկողնային անշարժ է, իրա համար ինչ տարբերություն թոշակն առձեռն կստանա, թե քարտով. Փաշինյան
«Առաջարկում եմ հիմա որոշում կայացնենք, որ կանխիկ թոշակ ընդհանրապես գոյություն չունենա, բոլորին թոշակը տանք քարտերի...
Աղբյուր` Panorama.am
12:41
Ինչպես ձեռք բերել տրանսպորտի արտոնյալ տոմսային փաթեթներ
Հունվարի 9-ից արդեն իսկ ուժի մեջ մտած տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները սեփական ֆիզիկական անհպում...
Աղբյուր` Panorama.am
12:20
Հրդեհի պատճառով «Օսկարի» հավակնորդների հայտարարումը հետաձգվել է
Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության հավակնոդների  հայտարարումը հետաձգվել է Լոս Անջելեսում բռնկված հրդեհների...
Աղբյուր` Panorama.am
12:10
Սա ավիացիոն ոլորտում մեր բարեփոխումների արդյունք է. Փաշինյանը՝ դեպի ԵՄ ՀՀ քաղաքացիների արտահոսքի բազմապատկման մասին
«ԵՄ երկրների դեսպանատներում մեր քաղաքացիների՝ վիզաների ստանալու մեծ հերթեր են գոյացել և սա շատ մեծ դժգոհություն է...
Աղբյուր` Panorama.am
12:04
Հայաստանի ղեկավարությունը չունի որևէ «պլան բ» հնարավոր պատերազմի պարագայում. Սուրեն Սարգսյան
«Ոչ ոք չի վիճարկում, որ խաղաղ ճանապարհով բոլոր խնդիրների լուծումը լավագույն սցենարն է: Ոչ ոք սխալ չի գնահատում իրերի իրական...
Աղբյուր` Panorama.am
11:53
Արևմտյան Հայաստան չի կարող լինել Արմավիրից այն կողմ, այն Արաքս գետի մոտ ավարտվում է․ Փաշինյան
«Իրական Հայաստանի կոնցեպտի մեջ... ուշադիր, նախադասություն, որը, համոզված եմ, աղմուկ է հանելու. երբ որ մենք ասում ենք Արևմտյան Հայաստան,...
Աղբյուր` Panorama.am
11:47
Փերիս Հելիթոնի տունն այրվել է
Ամերիկացի դերասանուհի, գործարար Փերիս Հիլթոնի՝ Մալիբուում գտնվող  լողափնյա տունն ամբողջությամբ այրվել է Լոս Անջելեսում բռնվկած...
Աղբյուր` Panorama.am
11:41
Կառավարությունը դրական եզրակացություն տվեց ԵՄ անդամակցության գործընթացը սկսելու օրենսդրական նախաձեռնությանը
«Քաղաքացիական նախաձեռնության կարգով ԱԺ-ի քննարկմանն է ներկայացվել օրենքի նախագիծ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին...
Աղբյուր` Panorama.am
11:21
WTA-250. Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակչում է
Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Հոբարթի մրցաշարի կիսաեզրափակիչ: Աշխարհի 36-րդ ռակետ, ամերիկացի թենիսիստուհի...
Աղբյուր` Panorama.am
11:07
Մեկ օրում վարելու իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու 35 դեպք է գրանցվել
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 8-ից 9-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության...
Աղբյուր` Panorama.am
10:51
Ադրբեջանի իշխանական հեռուստաընկերությունը Հառիճավանքը ներկայացնում է ադրբեջանական ժառանգություն
Փորձ է արվում հերքելու հայերի՝ որպես առաջին քրիստոնյա ազգ լինելը։
Աղբյուր` Panorama.am
10:38
Ադրբեջանն ակնհայտ «տաքացնում է մկանները». Աբրահամյան
«Հայաստանին ու Հայաստանի իշխանություններին մշտապես աջակցման և սատարման խոսքեր շռայլող դերակատարները, եթե անկեղծ են իրենց մոտեցումներում,...
Աղբյուր` Panorama.am
10:31
Լուկաս Սելարայանը վերադարձել է արգենտինական «Բելգրանո»
«Ես արդեն տանն եմ, շատ երջանիկ և պատրաստ եմ հիանալի տարի անցկացնել»
Աղբյուր` Panorama.am
10:21
Չադի նախագահի նստավայրի վրա հարձակման հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ
«ՌԻԱ նովոստին» ստացել է Չադում նախագահական նստավայրի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության վայրից առաջին կադրերը։ Կադրերում երևում են...
Աղբյուր` Panorama.am
09:48
Քաոս է. Լոս Անջելեսում զոհերի թիվը կարող է ավելանալ
Ուժեղ քամին ու արագորեն տարածվող անտառային հրդեհները քաոս են ստեղծել Լոս Անջելես նահանգում։ CNN-ի փոխանցմամբ, նահանգապետը հայտարարել է հինգ...
Աղբյուր` Panorama.am
09:34
Արամ Առաջինը կապ է հաստատել ԱՄՆ-ում հայ համայնքի հետ
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս  Արամ Առաջինը  կապ է հաստատել Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Գեղամ...
Աղբյուր` Panorama.am
09:22
59-ամյա Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է հայտնվել
Ռեժիսոր և հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանը կլինիկական մահից հետո կոմայի մեջ է։ Այս մասին Telegram-ի իր ալիքում հայտնել է նրա կինը՝ Մարգարիտա...
Աղբյուր` Panorama.am
09:22
Չարենցավանում մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
09:20
ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
Լոս Անջելեսի անտառային հրդեհներից ավերվել են շենքեր,  հարյուրավոր հայեր են կորցրել իրենց բնակարանները, բիզնես հաստատությունները: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
09:18
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Ի՞նչ նպատակով է Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր ժամանակների բանակցությունների փաստաթղթերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ո՞ւմ համար կամ ի՞նչ նպատակով է Նիկոլ Փաշինյանը խուսափում հանրայնացնել արցախյան բոլոր...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Ինչ նվերներ է ստացել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն բանից հետո, երբ պաշտոնյաները սկսեցին հայտարարագրել իրենց ստացած նվերները, խիստ զարմանալի...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Մասնագետները իրատեսական չեն համարում 2025 թվականի բյուջեի պլանը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի պետական բյուջեի նախագծերն այնքան խարխլված են, որ ամեն տարի դեֆիցիտն ավելանում է,...
Աղբյուր` Panorama.am
08:55
Հունվարի 9-ին փոխանակման կետերում դոլարի և ռուբլու փոխարժեքներն աճել են, եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 9-ին ժամը 08:45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 393 դրամ՝ նախորդ օրվա վերջի համեմատ...
Աղբյուր` Panorama.am
08:53
«Ժողովուրդ». Քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեում կադրային ջարդը շարունակվում է։ Գլխավոր դատախազության կադրերը շարունակում...
Աղբյուր` Panorama.am
08:46
Լրիվ կրկես
Ճարտարապետ Արսեն Կարապետյանը իր սոցէջում  աանդրադարձ է արել փոխքաղաքապետի երեկվա ասուլիսին, որի ընթացքում, կարելի է ասել՝ քաղաքապետարանի...
Աղբյուր` Panorama.am
08:00
Մոռանալ Նիկոլին
Էրդողանն ու Ալիևը իրար հերթ չեն տալիս տարածաշրջանը իրենցով անելու համար։ Ալիևը որոշել է իր հնարած ֆաշիզմը ոչնչացնել ուրիշի երկրում, Էրդողանն էլ...
Աղբյուր` Panorama.am
23:09
Արմեն Գևորգյանը դիմավորել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանին
ՀՀ Անվտանգության խորհրդի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրության մեջ ասվում է. «Հունվարի 8-ին Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական...
Աղբյուր` Panorama.am
23:02
Ինչ տեսքով է Աննա Հակոբյանը մասնակցել Ալեն Սիմոնյանի ծննդյան արարողությանը
Աննա Հակոբյանը Ինստագրամի իր էջի սթորի բաժնում է կիսվել լուսանկարների նոր շարքով: Ամենայն հավանականությամբ դրանք արվել են հունվարի 5-ին,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}