Գևորգ Օհանյան. «Գանձասարը» վերջին տարիներին հայկական ֆուտբոլի ամենամրցունակ թիմերից մեկն է»
Թուրքիայում ուսումնամարզական հավաք անցկացնող «Գանձասար-Կապանն» ստուգողական խաղում ուժերն էր չափել Ուկրաինայի առաջին խումբը ներկայացնող «Վոլինի» հետ: Հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի` 2:2 հաշվով: Խաղից հետո կարծիք է հայտնել կապանյան թիմի կիսապաշտպան Գևորգ Օհանյանը, ով իր թիմի առաջին գոլի հեղինակն էր:
«Ֆիզիկապես լավ պատրաստված թիմ էր, խաղադաշտում ընթանում էր ուժային ֆուտբոլ: Կարողացանք կատարել մարզչի պահանջները` խաղալ կարճ և միջին փոխանցումներով ֆուտբոլ: Երկու հավասարազոր կազմով երկու խաղակես անցկացրինք, և ուրախալի է այն փաստը, որ երկու դեպքում էլ առավելությունը մեր կողմն էր: Ճիշտ է, ֆիզիկապես մի փոքր զիջեցինք, բայց թիմային խաղով առավելություն ունեինք:
Ուսումնամարզական հավաքները ծառայեցին և ծառայում են իրենց նպատակին: Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության աշնանային հատվածի վերջում վերգտել էինք մեր խաղը և հիմա հարկավոր էր վերադառնալ հին խաղակցվածությանը: Այստեղ փորձում ենք գնդակով տակտիկապես թիմի ձեռագիրը ստեղծել: Ունենք 3-4 մշակված տակտիկա, որոնք պետք է կատարելագործել:
«Գանձասարը» վերջին տարիներին հայկական ֆուտբոլի ամենամրցունակ թիմերից մեկն է, որը բոլոր խաղերում միշտ պայքարում է մինչև վերջ: Տարեցտարի ավելի գեղացկացավ կապանյան թիմի ցուցադրած ֆուտբոլը: Ծանր շրջան ունեցանք, 7 խաղ չկարողացանք հաղթել, հետո դուրս մնացինք գավաթի խաղարկությունից, որը կարծես մեզ համար ահազանգ լիներ: Կորցնելու ոչինչ չունեինք, պետք էր սթափվել և հետ չմնալ առաջատարներից: Փառք Աստծո, ստացվեց»,- ասել է Օհանյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան