Մինչ Մանեն ֆուտբոլ էր խաղում, նրա բնակարանը թալանել են
«Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեի տունը թալանել են: Մինչ չարագործները զբաղված էին իրենց գործով, Մանեն անգլիական թիմի մեկնարկային կազմում մասնակցում էր Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի «Բավարիայի» (0:0) դեմ առաջին դիմակայությանը:
Ինչպես հայտնում է «Liverpool Echo»-ն, չարագործները սենեգալցու բնակարանից գողացել են ժամացույցներ, հեռախոսներ և ավտոմեքենայի բանալիները: Սա առաջին դեպքը չէ, երբ թիրախ է դառնում Մանեի բնակարանը: 2017 թ. կրկին նման դեպք էր արձանագրվել: Այդ ժամանակ հարձակվողը կրկին խաղադաշտում էր և մասնակցում էր «Մարիբորի» դեմ հանդիպմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին