Մեգան Մարքլի ԱՄՆ գաղտնի այցն ու վայելքներն արժեցել է կես միլիոն դոլար
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրիի կինը՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը, վերադարձել է Բրիտանիա՝ Նյու Յորքում իր աստղային ընկերների հետ 5 գիշեր զվարճանալուց հետո։ Այս մասին տեղեկանում ենք Daily Mail-ից։
Հաղորդվում է, որ Մեգանը մասնավոր ինքնաթիռով վայրէջք է կատարել Հեմփշիրի օդանավակայան, որը միայն արժեցել է 250 հազար դոլար։
Մեգանը, ով 7 ամսական հղի է, Նյու Յորքում իր ընկերուհիների՝ Ամալ Քլունիի, Սերենա Ուիլյամսի ու այլոց հետ կազմակերպել էր ապագա երեխայի նախածննդյան տոն, որին, իհարկե, աստղերը ներկայացել էին բազում նվերներով։ Միջոցառումը կազմակերպվել էր պենտհաուսում, որտեղ մեկ գիշեր անցկացնելն արժե մոտ 75 հազար դոլար։
Մեգանի այս ճոխությունները աչքի են ընկել՝ չնայած Քենսինգտոնյան պալատը հայտարարել է, որ այցը մասնավոր ֆինանսավորումով է եղել։
ԶԼՄ-ները գրում են, որ Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը չի մասնակցել Մեգանի ապագա երեխայի միջոցառմանը, այլ նախընտրել է իր երեխաների հետ զբաղվել լեռնադահուկային սպորտով։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան