Մանկապիղծ քահանաների «զոհերը» հավաքվել են Վատիկանում
Վատիկանում քննարկվում է կաթոլիկ քահանաների մանկապղծության խնդիրը, ինչպես նաև կոնկրետ միջոցառումները, որոնք անհրաժեշտ են եկեղեցում անչափահասներին պաշտպանելու համար: Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը խոստովանել է, որ մինչ օրս քիչ բան է արվել այս հարցի լուծման համար: Այս մասին տեղեկանում ենք euronews-ից։
Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարը մի քանի անգամ հանդիպել էր մանկապիղծ քահանաների զոհերի հետ և հրապարակայնորեն ներողություն խնդրել կատարված հանցագործությունների համար: Զոհերի պաշտպանության ասոցիացիան դրական է արտահայտվել այս հանդիպման մասին:
Հավաքից մեկ օր առաջ ամերիկացի ակտիվիստները Սուրբ Պետրոսի հրապարակում պահանջում էին Վատիկանից կոնկրետ գործողություններ բռնությունները կանգնեցնելու համար, որոնք կոծկվել են տասնամյակներ շարունակ։ Շատերը նաև պահանջում են եկեղեցուց հեռացնել մանկապիղծ քահանաներին։
Նշվում է, որ Հռոմի պապի կողմից եկեղեցում սեռական բռնությունների վերաբերյալ քննարկումները տարակարծություններ են առաջացրել ու մի մասը դեմ է այս քննարկումներին ու թեմայի հանրայնացմանը։
Հարակից հրապարակումներ`
- Հռոմի պապը գագաթնաժողով է հրավիրել Վատիկանում՝ եկեղեցում սեռական բռնությունների հարցով
- Հռոմի պապը խոստովանել է, որ միանձնուհիների նկատմամբ սեռական ոտնձգություններ են եղել