Աննա Հակոբյանը եղել է Դավոսում, բայց չի մասնակցել տնտեսական ֆորումին
«Իրականությունը հետևյալն է՝ ես եղել եմ Դավոսում, ունեցել եմ պաշտոնական հրավեր Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի կազմակերպիչներից՝ ուղեկցել իմ ամուսնուն ֆորումի շրջանակներում, բայց ինչ-ինչ անձնական պատճառներից ելնելով չկարողացա մասնակցել»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Դավոս մեկնելու հետ կապված տեղեկություններին։
«Ինչպես տեսել եք լրատվությունից և վիդեոներից՝ ես ֆորումում չեմ հայտնվել: Դրանից ելնելով՝ ինձ թվում էր, քանի որ կար պաշտոնական հրավեր և ես այնտեղ էի ու չգնացի, կոռեկտ չի լինի ասել, որ գնացել եմ ֆորումին ու չեմ մասնակցել», - ասաց նա:
Լրագրողի հարցին, թե «արդյոք նա այնտեղ շքեղ հանգիստ ունեցե՞լ է», Աննա Հակոբյանը պատասխանեց. «Դրա մասին ուղղակի ավելորդ է խոսելը, չեմ ուզում նույնիսկ արձագանքել»։
Հարակից հրապարակումներ`
- Վարչապետը մասնակցել է Դավոսում ընթացող քննարկումներին
- Փաշինյանը կմասնակցի Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին