Frontex. Ավելի քիչ միգրանտներ են գնում ԵՄ
Եվրոպայում միգրացիոն ճգնաժամն անկում է ապրում։ Եվրոպական սահմանապահ և ափամերձ տարածքների պահպանության ծառայությունը (Frontex) հայտնում է, որ Եվրամիության երկրներ անօրինական սահմանային անցումների թիվը կրճատվել է մեկ քառորդով։
«Այս պահին մեր արտաքին սահմաններում միգրացիայի ճգնաժամի սրման միտում չկա։ Բայց, իհարկե, մենք դեռ գտնվում ենք ճնշման տակ և ջանքեր ենք գործադրում ԵՄ անդամ պետություններին աջակցելու համար, որոնք անուղղակի բախվում են այդ խնդրին»,- Եվրանյուզի հաղորդմամբ՝ ասել է ֆրանսիական ծառայության ղեկավարը։
Հատկապես զգալիորեն նվազում է Իտալիայում ժամանող միգրանտների թիվը, որտեղ 2018-ին գրանցվել է ամենացածր ցուցանիշը վերջին 7 տարվա ընթացքում. 23 հազարից քիչ ավելի, մեկ տարի առաջ ընդունել էին 80 տոկոսով ավելի։
Ճնշումն ուժեղացել է Իսպանիայի վրա․ անցյալ տարի այստեղ անօրինական սահմանային անցումների թիվը 57 հազար էր, ինչը երկու անգամ ավելի է, քան 2017 թվականին:
Հարակից հրապարակումներ`
- Ուսումնասիրություն. Գերմանիային տարեկան 260 հազար միգրանտ է հարկավոր աշխատաշուկայի համար
- Գերմանիան ռեկորդային թվով միգրանտներ է արտաքսել երկրից
- Իտալիան չի ընդունի միգրանտների
- Միգրանտների միջազգային օրն է
- Միգրացիոն տեղաշարժերը կանխելու համար անհրաժեշտ է հողագործությանն ուղղված ծրագրեր իրականացնել. Նիգերիայի նախագահ
- Իտալիայում միգրացիոն կանոնները խստացվել են
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին