Էստոնիայում ադրբեջանական փողերի լվացման սկանդալը շարունակվում է
Էստոնիայի Ֆինանսական վերահսկողության մարմինը 8 ամսով արգելք է դրել դանիական Danske բանկի՝ այս երկրում մասնաճյուղի գործունեության վրա։ Էստոնիայի մասնաճյուղում փողերի լվացման հետաքննության շրջանակներում 10 մարդ ձերբակալվել է։ Այս մասին տեղեկանում ենք euronews-ից։
Էստոնիայի Ֆինանսական վերահսկողության պետ Կիլվար Կեսլերն ավելի վաղ հայտարարել էր, բանկի կողմից խախտումները եղել են լուրջ ու նշանակալի, որոնք բացարձակապես չեն համընկնում Էստոնիայում ընդունված գործնական պրակտիկայի սկզբունքների հետ:
Խոսքը գնում է մոտ 200 միլիարդ եվրո գումարի լվացման մասին, որոնց հոսքերը հիմնականում եղել են Ռուսաստանից, Ադրբեջանից ու Մոլդովայից:
Միևնույն ժամանակ Շվեդիայի ԶԼՄ-ները հայտնում են, որ Շվեդիայի խոշորագույն բանկերից մեկը՝ Swedbank-ը, կարող է ներգրավված լինել մոտ 4 մլրդ եվրոյի լվացման մեջ, և այդ գործողությունները, հավանաբար, կապված են Danske բանկի սկանդալի հետ:
Նշվում է նաև, որ 2013 թվականին Ռուսաստանի Կենտրոնական բանկը զգուշացրել է Էստոնիայում Danske բանկի մասնաճյուղի կասկածելի ռուս հաճախորդների մասին:
Հարակից հրապարակումներ`
- Էստոնիան ձերբակալել է Danske բանկի աշխատակիցների՝ ադրբեջանական ու վրացական փողերի լվացման համար
- 9.5մլն գործարք, 200մլրդ դոլար. Danske Bank-ն իմացել է սև ցուցակում գտնվող ռուս հաճախորդների մասին
- Danske բանկը չի կարողանում գնահատել՝ որքան ռուսական ու ադրբեջանական փող է լվացել