Թուրքիան դատապարտում է Եվրոպական խորհրդարանի որոշումը
Թուրքիան քննադատել է Եվրոպական խորհրդարանի Արտաքին հարցերով հանձնաժողովում տեղի ունեցած «անընդունելի» քվեարկությունը, որը կոչ է անում կասեցնել երկրի հետ ԵՄ-ին անդամության բանակցությունները։ Այս մասին տեղեկանում ենք reuters-ից։
Հանձնաժողովը նախօրեին կոչ է արել Եվրամիության հանձնաժողովին ու անդամ երկրներին պաշտոնապես կասեցնել Թուրքիայի հետ անդամակցության բանակցությունները՝ վկայակոչելով մարդու իրավունքների ու քաղաքացիական ազատությունների անտեսումը, դատական համակարգի վրա ազդեցությունը և Կիպրոսի ու մյուս հարևանների հետ տարածքային վեճերը։
«Բացարձակապես անընդունելի է, որ ոչ պարտադիր, խորհրդատվական զեկույցի նախագիծը Եվրամիությանը մեր անդամակցության բանակցությունների ամբողջական կասեցման կոչ է անում»,-այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ մամուլի խոսնակ Համի Ակսոյը։
Ակսոյը հույս է հայտնել, որ անհրաժեշտ փոփոխություններ կարվեն ու վերջնական զեկույցը կլինի առավել իրատեսական, անկողմնակալ ու խրախուսող։
«Միայն այսպիսի զեկույցը հաշվի կառնվի Թուրքիայի կողմից»,-ասել է Ակսոյը։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան