Զուգարանից լայվի նրբությունները
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը… այցելել էր Կենտրոնական Կիլիկիա ավտոկայանի զուգարան ու լայվ մտել այնտեղից։
«Ճիշտն ասած՝ քանի որ մենք որդեգրել ենք ազնիվ լինելու, իրերը իրենց անունով կոչելու, բարձրաձայնելու...» ,-ասաց նա։
Հիրավի՝ երեխայի բերանով։
Առաջինը ինչ զարմացրեց նախարարի լայվում, (ոչ նախարարը չէր) հոսող ջրի տակ գտնվող լիքը տակառն էր։ Թեպետ նախարարը խաղացած վախեցած դեմք ուներ, այնուամենայնիվ, որքան թույլ էր տալիս լայվը, երևում էր, որ հավաքարար եղել է, մաքրել է։ Ինչքան հնարավոր էր։
Կամ իմացել են նախարարի գալու մասին, կամ էլ ուղղակի՝ ինչքան կարողանում, մաքրում են։
«Խայտառակ վիճակ է, հակասանիտարական։ ...Այստեղ կարող եմ ասել, անհնար է օգտվելն այս ամեն ինչից, խնդրեմ, ձեր աչքով տեսեք»,- կտրտվող ձայնող ասաց նախարարը։
Դե՝ մենք տեսել ենք։ Երևանի կենտրոնում գետնանցումներն են զուգարաններ դարձել, էլ ինչ խոսել զուգարանների մասին։
Հիմա անցնենք բուն լայվին։ Առաջին տպավորությունը՝ տրանսպորտի, կապի ու տեղեկատվության նախարարը տրանսպորտը, կապը ու տեղեկատվությունը հասկանում է իրենց ուղիղ՝ միակ իմաստներով։ Որ պիտի գնա ավտոկայան, որտեղ «տրանսպորտ» է կայանում, մտնի զուգարան ու կապ տա, տեղեկացնի ՀՀ քաղաքացիներին բացարձակ ճշմարտությունների մասին։
Իսկ եթե ենթադրենք, որ նախարարը այդքան միամիտ չէ, ինչն է ստիպում նրան այսպես վարվել։ Կարծում եմ՝ իր նախարարությանը հատկացված բյուջեի պակասը։ Հնարավոր է և որ նախարարը, այո, կարդացել է կանոնադրությունը, տեսել, որ իր պարտավորությունների շրջանակը ահռելի է՝ գետնից մինչև արբանյակներ, ու խառնվել է իրար։ Ի վերջո նոր իշխանությունները չունեն այնքան բյուջե, որ ասենք ապահովեն և առողջապահության նախարարության նոր բյուջեն, և մյուսներինը։
Առողջապահությունը տեսանելի է շատերի համար։ Ու ասել՝ բոլոր չարորակ գոյացությունները վիրահատվում են անվճար, չասել, որ՝ այնուամենայնիվ ոչ բոլորը, եղած պետպատվերի շրջանակներում... որդեգրված քաղաքականություն է։
Քաղաքականություն՝ ցույց տալու «հեղափոխական» մոտեցումներն ու գործերը։
Ու ի՞նչ է մնում մեր Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանին. Այցելել Կենտրոնական Կիլիկիա ավտոկայանի զուգարան ու լայվ մտել այնտեղից։
Հետո զուգարանը կվերանորոգեն, ինքը նորից լայվ կմտնի ու ցույց կտա, թե ինչ լավ նախարար է։ ՈՒ իրոք՝ քանի հոգի կբացի ու կկարդա, թե իրականում ինչ մեծ-մեծ գործեր պիտի աներ նախարարությունը։
Ի դեպ՝ հիշու՞մ եք բիոզուգարանների մասին։
Հարակից հրապարակումներ`
- Հակոբ Արշակյանը «լայվ» է մտել զուգարանից
- Արդարադատությունը առողջության համար
- Քաղաքապետարանի ռեժիսուրայով՝ «մԵզանսցենա»
- Ուր վազել, երբ կրակում են...
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին