«Ժամանակ». Եզրակացություն. լավ կլիներ, եթե Կարեն Կարապետյանը մնար վարչապետ
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է Հայաստանի 2018թ. տնտեսական ցուցանիշները ըստ եռամսյակների, որից երևում է, որ 2018թ. առաջին եռամսյակում տնտեսական աճը եղել է 9,9 տոկոս, երկրորդ եռամսյակում՝ 7,4, իսկ հաջորդ եռամսյակներին՝ 2,5 և 3,4:
Առաջին եռամսյակում վարչապետը Կարապետյանն էր, երկրորդ եռամսյակում նա զրկվեց վարչապետությունից, և սկսվեց տնտեսական աճի նվազումը, իսկ երրորդ և չորրորդ եռամսյակներում վարչապետն արդեն Նիկոլ Փաշինյանն էր:
Այս ցուցանիշներից կարելի է միայն մի եզրակացություն անել՝ որքան լավ կլիներ Հայաստանի համար, եթե Կարեն Կարապետյանը շարունակեր մնալ վարչապետ: Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանի կառավարությունը լրագրող Բաբկեն Թունյանի հետ կառավարության գործունեությունը գովազդելու պայմանագիր ուներ»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում