9-րդ դասարանցիների կենտրոնացված քննությունը կանցկացվի մայիսի 26-ին
2018/19 ուսումնական տարվա 9-րդ դասարանցիները կենտրոնացված քննություն «Հայոց լեզու» առարկայից այս տարի կհանձնեն մայիսի 26-ին։ Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ Գնահատման և թեստավորման արտաքին համագործակցության բաժնի պետ Վարդան Պարսամյանից։
«Օրն արդեն հաստատել է Կրթության և գիտության նախարարությունը։ Աշակերտները քննությունը հանձնելու են ոչ իրենց դպրոցում՝ այլ ձևավորված քննական կենտրոններում»,- ասաց նա։
Կենտրոնացված քննություն կհանձնի շուրջ 32 հազար 9-րդ դասարանցի։
Ինչ վերաբերում է 12-րդ դասարանցիների միասնական քննություններին՝ Պարսամյանը հայտնեց, որ այս պահին հայտագրման պրոցեսն է ընթանում. «Մինչև մարտի 15-ը դպրոցներում հայտագրում են, ուղարկում են մեզ, որից հետո ցուցակները հետ է ուղարկվում ճշգրտումների համար, մինչև ապրիլի 10-ը դեռ հնարավորություն ունեն փոփոխություններ անել առարկաների, այնուհետև ճշգրտված ցուցակները ուղարկում են և հստակ ունենում ենք՝ քանի դիմորդ ինչ առարկաներից է քննություն տալու»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան