«Փաստ». Հարցաքննությունների կուլիսային «կուրատորը»
«Փաստ» թերթը գրում է. «Քաղաքական առօրյայում շատ է խոսվում այն մասին, որ այսօրվա իշխանություններն ունեն կադրային լուրջ խնդիր, շեշտվում է այն փաստը, որ չկա այդ լուրջ ռեսուրսը, որպեսզի կարողանան «փակեն» կարևոր հաստիքները: Արդյունքում իշխանությունները հիմնականում ստիպված են հենվել հին կադրերի վրա, որոնք կա՛մ ՀՀՇ–ի, կա՛մ ՀՀԿ–ի օրոք լուրջ կարիերա են արել:
Մասնավորապես, «Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով, ոչ միայն պաշտպանական և անվտանգության հարցերով, այլև իրավապահ համակարգի «կուրացիայի» առումով պատասխանատուն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն է:
Մեր աղբյուրները պնդում են, որ հենց նրա հետ են համաձայնեցվում ՀՔԾ–ում ու Գլխավոր դատախազությունում ընթացող փակ քննարկումները, հատկապես թե ում կանչեն հարցաքննությունների և ինչ ձևաչափով: Թերթը պարզել է, որ Քոչարյանը հիմնական շեշտը դրել է հատկապես Մարտի 1-ի գործի տիրույթում ընթացող հարցաքննությունների վրա: Այս գործով ցանկացած հարց համաձայնեցվում է նրա հետ: Հիշեցնենք, որ Անդրանիկ Քոչարյանը եղել է Մարտի 1–ի գործով դեռևս 2008թ. նոյեմբերին ձևավորված փաստահավաք խմբի անդամ»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում