Քաղաքական 13:15 21/02/2019 Հայաստան

Նիկոլ Փաշինյան՝ «պայմանները ստեղծենք, որ մեր դատավորները սրա-նրա ձեռքին նայելու մեծ անհրաժեշտություն չունենան».

Գործադիրի այսօրվա  նիստում ընդունված որոշման համաձայն՝ դատավորները, այդ թվում՝ Սահմանադրական դատարանի, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի անդամները կներառվեն սոցիալական փաթեթի շահառուների ցանկում։

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ներկայացնելով որոշման նախագիծը՝ նշեց, որ դատավորները կօգտվեն Հայաստանում և Արցախում հանգստի ապահովման ծառայություններից, հնարավորություն կունենան օգտվել հիպոթեկային վարկերի ամսական մարումից, ուսման վճարի փոխհատուցման ծառայությունից, ինչպես նաև կարող են դառնալ առողջապահական սոցիալական փաթեթի շահառու:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ խնդիրներից մեկն այն է, թե ինչ ճանապարհներով և ում  համար պետք է սոցիալական երաշխիքներ ստեղծեն. «Այստեղ խնդիրը առնչվում է ոչ միայն դատավորներին ու դատարաններին, այլև ՀՀ բոլոր քաղաքացիներին: Մենք գիտենք, որ այսօր մեր դատական համակարգում կան խնդիրներ և գիտենք մեր կառավարության վերաբերմունքը դատական համակարգի անկախության նկատմամբ: Մենք համոզված ենք, որ պետության զարգացման համար դատական համակագի 100 տոկոսով անկախությունը կարևոր է»։

Նա կարծում է, որ չնայած վերապահումներին, այս ճանապարհով պետք է առաջ գնան, քանի որ սրանով քայլ են անում՝ լուծելու ոչ միայն դատավորների խնդիրները, այլև ՀՀ բոլոր քաղաքացիների և երկրի համար ծագող խնդիրները:

«Մենք պետք է հնարավոր պայմանները ստեղծենք, որ մեր դատավորներն օբյեկտիվորեն սրա-նրա  ձեռքին նայելու մեծ անհրաժեշտություն չունենան: Մի կողմից մենք խստորեն պետք է պայքարենք կոռուպցիայի դեմ, ապօրինի, կամայական որոշումների դեմ, բայց մյուս կողմից պետք է այդ ապօրինի որոշումների ծագման սոցիալական բաղադրիչը հնարավորինս նեղացնենք: Իհարկե, այս կարգի որոշումները պոպուլյար չեն և չեն էլ կարող լինել, բայց այս տարի կայացրած որոշումներով պետպատվերից օգտվող քաղաքացիների շրջանակը ընդլայնել են մոտ 250 հազարով»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նկատեց, թե հնարավոր է հարց առաջանա՝  այս երկրում քաղաքացիների հարցերը լուծված են, որ հիմա անցնում են դատավորներին. «Իհարկե ոչ,  բայց կարծում եմ, որ եթե մենք քայլ ենք արել և 250 հազար քաղաքացիների ընդգրկել ենք այդ համակարգում, ապա բալանսավորված և խելամիտ է 230 դատավորների նույնպես ընդգրկել համակարգում»:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ վերջին շրջանում ամենաքննարկվող թեմաներից էր պետական բարձրաստիճան պաշտոնյանների ստացած պարգևավճարները, ուստի այս ողջ քննարկումը կարևոր է համարում: Նրա խոսքով՝  այսօր կարող են ասել, որ հասել են պետական կառավարման համակարգի թափանցիկության աննախադեպ մակարդակի, ինչը հնարավորություն է տալիս բաց, ուղիղ, ազնիվ, բայց ոչ «ափալ-թափալ» և էմոցիոնալ քննարկում ունենալ և հասնել բալանսավորված որոշումների:

Ըստ վարչապետի՝  պետական կառավարման համակարգի գրավչությունը որակյալ աշխատուժի համար պետք է բարձրացվի, քանի որ այդ որակից է կախված քաղաքացիների կյանքում փոփոխությունների որակը, արդյունավետությունը և արագությունը:

«Կարող ենք գերանդին առնել և ամբողջ պետական համակարգը աջ-ձախ հնձել, բայց դրա արդյունքում կառաջանան հետևանքներ, որոնք տասնյակ տարիներում հնարավոր չի լինի կարգավորել: Ես ուզում եմ, որ մենք սա հստակ արձանագրենք, որ պետական կառավարման համակարգը զգայուն է մարդու օրգանիզմի համար և ճիշտ չախտորոշված բուժումներ նշանակելը մահացու հետևանքների կարող է բերել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա միաժամանակ նշեց, որ ներկայիս քաղաքական իրավիճակում յուրաքանչյուրի վրա դրված է առաձնահատուկ պատասխանատվություն, այսօր պետական կառավարման համակարգի բոլոր մարմինների խնդիրն է գործել հեղափոխության բերած արժեքների տրամաբանության, օրենքների ու Սահմանադրության շրջանակում:

«Սա հոկտեմբերյան հեղափոխությունը չէ, որ հաղթողները պարտվողներին պատերի տակ գնդակահարում էին, կամ բաժանում են սևերի և կարմիրների, մեր դեպքում, սևերի և սպիտակների։ Սա սիրո և համերաշխության հեղափոխություն է, և յուրաքանչյուրը փոխվելու շանս պետք է ունենա: Հակառակի շանսը գոյություն չպետք է ունենան, այսինքն՝  նախահեղափոխական արժեքները, հարաբերությունները շանս չունեն վերակենդանանալու: Ես, որպես ՀՀ վարչապետ, դա համարում եմ իմ անձնական պարտավորությունը և այդ արժեքների վերակենդանացման ցանկացած փորձ կկասեցվի ամենախիստ ձևով՝ լինի դա ասֆալտի վրա պառկեցնելով, թե լինի պատերին տալով, թե լինի դա որևէ կերպ, իհարկե, օրինական միջոցներով», - նշեց Նիկոլ Փաշինյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:15
Այդ «ավաղ»-ը վաղը կարող է «վա՜խ»-ի վերածվել. Սիլվա Ադամյանը՝ Սևանա լճի մաքրման աշխատանքների ձախողման մասին
Սևանի տարեկան ծրագրով նախատեսված էր, որ 2024 թվականին պետք է 382,42 հա տարածքում ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքներ իրականացվեին։...
Աղբյուր` Panorama.am
12:07
Ինչ է ասում Գուրգեն Մահարին Աննա Հակոբյանին
ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի կողքը զբաղեցնող Աննա Հակոբյանը իրենց խիստ պարտավորված էր երեկ զգացել․ բա թե՝ «պարզվում է...
Աղբյուր` Panorama.am
11:55
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողություններն ու օգտագործել ըստ իրենց հայեցողության. Արթուր Խաչատրյան
«Արցախի Հանրապետության քաղաքացիների գումարն ինչո՞ւ հանկարծ Հայաստանի իշխանությունները որոշեցին խլել և օգտագործել՝ ըստ իրենց...
Աղբյուր` Panorama.am
11:50
Աննա Հակոբյանը հիասթափված է
«Կրթությունը նորաձև է» արշավի մասին հայտարարած Փաշինյանի կինն արդեն հասցրել է հիասթափվել։ Նա գրել է. «2025 թվականը...
Աղբյուր` Panorama.am
11:39
Տերյան փողոցում երեկ ջրհեղեղ էր, այսօր՝ խաթարված երթևեկություն
Տերյան փողոցում՝ Կենտրոն վարչական շրջանի շենքից մի քանի մետր այն կողմ երեկ դիտահորից ժամեր շարունակ մեծ ճնշումով ջուր էր հոսում։  Փողոցն...
Աղբյուր` Panorama.am
11:21
Ռուսաստանը հավատարիմ է Հայաստանի անվտանգության ապահովմանը․ Կոպիրկին
«Խոսելով Հայաստանի անվտանգության ապահովման խնդիրների մասին՝ մենք հավատարիմ ենք այն դիրքորոշմանը, որ ռուս-հայկական դաշնակցային...
Աղբյուր` Panorama.am
11:19
Արցախցիների կուտակային կենսաթոշակային ֆոնդերի գումարներն ապահով պահվում են. ԿԲ փոխնախագահ
«Արցախցիների կուտակային կենսաթոշակային ֆոնդերն ապահով են, դրանց գոյության հետ ոչ մի խնդիր չկա»,-Ազգային ժողովում լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
11:08
ԳԱԶ-32213-ի վարորդը փախել է. Մանրամասներ մոտոցիկլավարի մահվան պատճառ դարձած վթարից
Երևանի Սեբաստիայի փողոցում նոյեմբերի 22-ին, կեսգիշերն անց, իրար են բախվել «ԳԱԶ-32213»-ը և «Հոնդա» մակնիշի...
Աղբյուր` Panorama.am
11:02
Ապագա ընտրությունների մասնակիցներն ու նպատակները. Վահե Հովհաննիսյան
«Գալիք ընտրությունների պատկերը հիմնական ուրվագծերով պարզ է։ Մեծ հաշվով, սա չի լինելու ընտրություն քաղաքական կուսակցությունների միջև,...
Աղբյուր` Panorama.am
11:00
Սինգապուրում մեկնարկում է շախմատի աշխարհի առաջնությունը
Գործող աշխարհի չեմպիոն, 32-ամյա չինացի Դին Լիրեն, թե՞ 18-ամյա հնդիկ Գուկեշ Դոմարաջու
Աղբյուր` Panorama.am
10:51
Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է
«... Եթե կորցնենք Արցախը, ապա մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը»։
Աղբյուր` Panorama.am
10:45
Թբիլիսիում իրավիճակը լարված է
Թբիլիսիի Ազատության հրապարակում մոբիլիզացվել է ոստիկանության հատուկ տեխնիկա՝ բերվել  են ջրցան մեքենաներ և հատուկ ջոկատայիններ։ Վրացական...
Աղբյուր` Panorama.am
10:39
Երկրի տեղեկատվական անվտանգության համար պատասխանատու ՊՈԱԿ-ը զբաղված է ներքաղաքական հարցերով. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է. «ՀՀ Պաշտպանության նախարարությունը մամլո հաղորդագրությամբ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Արսեն Զախարյանը հերթական հանդիպումն է բաց թողել
«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի ներկայացուցիչ Գենադի Գոլուբինը խոսել է այն մասին, թե ինչու ֆուտբոլիստը չի ընդգրկվել...
Աղբյուր` Panorama.am
10:28
CNN. Իսրայելը և «Հըզբոլլահը» մոտ են հրադադարի համաձայնությանը
Իսրայելը և շիական «Հըզբոլլահ» կազմակերպությունը մոտ են Լիբանանում հրադադարի հաստատմանը։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով իր...
Աղբյուր` Panorama.am
10:08
Բեռնատար ինքնաթիռն ընկել է Լիտվիայի մայրաքաղաքի բնակելի տների վրա
Վիլնյուսում վթարի ենթարկված DHL բեռնատար ինքնաթիռն այնտեղ էր թռչում Գերմանիայից։ lenta.ru-ի փոխանցմամբ,այդ տեղեկությունն առկա է FlightAware...
Աղբյուր` Panorama.am
10:04
Հոլանդին սպառնում է ազատազրկում
«Մանչեսթեր Սիթիի» և Նորվեգիայի հավաքականի հարձակվող Էրլինգ Հոլանդը Շվեյցարիայում կարող է դատապարտվել մեկօրյա ազատազրկման՝ 60...
Աղբյուր` Panorama.am
09:54
Հայաստանի իշխանությունը ներկայացնող հատվածն աջակցեց ադրբեջանական իշխանություններին. Աբրահամյան
«Ադրբեջանին գովերգող եվրոպացի շատ չինովնիկներ առհասարակ մոռացության տվեցին Բաքվի բանտերում գտնվող հայ գերիներին»:
Աղբյուր` Panorama.am
09:48
Նախավերջին խաղափուլից առաջ առաջատարների շարքում է շախմատիստ Տիգրան Համբարձումյանը
Շախմատի աշխարհի 8-12 տարեկան պատանիների և աղջիկների առաջնություն
Աղբյուր` Panorama.am
09:26
Վանաձորում մեքենա է այրվել
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն նոյեմբերի 25-ին, ժամը 04:10-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Բաթումի...
Աղբյուր` Panorama.am
09:15
Նոյեմբերի 25-ին փոխանակման կետերում դոլարի և եվրոյի փոխարժեքներն աճել են, ռուբլունը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 25-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 387.83 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:13
Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
09:03
Ուրեմն սա մեր մահը չէ.Անթալիայում այրվող ռուսական ինքնաթիռից փախչող ուղևորներ
Թուրքիայի Անթալիայի օդանավակայանում վայրէջք կատարելիս ռուսական Azimut ավիաընկերության ինքնաթիռում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
09:01
Ցերեկվանից սկսած ջերմաստիճանը կնվազի
Երևանում նոյեմբերի 28-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 25-27-ին, 28-ի գիշերը սպասվում են տեղումներ։...
Աղբյուր` Panorama.am
08:55
Վրաստանի խորհրդարանում այսօր անվտանգության ուժեղացված միջոցառումներ են նախատեսված
Վրաստան ի խորհրդարանում այսօր նշանակված է 11-րդ գումարման նորընտիր խորհրդարանի առաջին նիստը։ Վրացական ԶԼՄ-ների փոխանցմամբ, այդ առթիվ սահմանված է...
Աղբյուր` Panorama.am
08:38
Նոյեմբերի 25-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:35
Թբիլիսիում ցուցարարների հետ բախումներ են տեղի ունեցել
Թբիլիսիում, խորհրդարանի շենքի մոտ, որտեղ բողոքի ակցիա էր ընթանում խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ, ծեծկռտուք է տեղի ունեցել...
Աղբյուր` Panorama.am
22:25
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը X-ի միկրոբլոգում հրապարակել է Իրանի Արևմտյան Ատրպատական (Ադրբեջան) նահանգի քարտեզը
Օլիվիե Դըկոտինյին հրապարակել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին X-ի միկրոբլոգում հրապարակել է Արևմտյան Ատրպատականի (Ադրբեջան) նահանգի...
Աղբյուր` Panorama.am
21:15
Թբիլիսիում կարմիր ներկ են լցրել Չեխոսլովակիայում 1989 թվականի թավշյա հեղափոխությանը նվիրված պաստառների վրա
Թբիլիսիում անհայտ անձինք կարմիր ներկ են լցրել Չեխոսլովակիայում 1989 թվականի թավշյա հեղափոխության 35-ամյակին նվիրված պաստառների վրա։...
Աղբյուր` Panorama.am
21:00
Պուտինը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և նրա հետ քննարկել երկկողմ օրակարգի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին
13:31 23/11/2024

Դուք մասնակից եք դարձել պետականության կործանմանը. Բագրատ Սրբազանը՝ ՔՊ-ականներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}