Երեկ պարզ դարձավ, որ Նիկոլը Արցախի հարցով Հայաստանի անունից էլ չպետք է խոսի. Աշոտյան
«Նիկոլ Փաշինյանը երեկ լայաղ արեց անդրադառնալ Արցախյան շարժման ծննդյանը միայն օրվա վերջում։ Օրվա ընթացքում բազմաթիվ բաներով է զբաղվել, բայց հինգ րոպե գտնել և ուղերձը ժամանակին սղագրել և տեղադրել կայքում՝ շնորհավորելով ամբողջ հայ ժողովրդին այս կարևորագույն օրվա կապակցությամբ։ Միայն օրվա երկրորդ կեսին, գիշերվան մոտ նոր մի հերթապահ տեքստ թողարկվեց, որտեղ վարչապետն իբր շնորհավորում էր Արցախյան շարժման հերթական ծննդյան օրը»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Արմեն Աշոտյանը։
«Կարդալով այդ տեքստը հասկանում ես, որ Փաշինյանը ադեկվատ չէ պատմական զարգացումների, ազգային արժեհամակարգի, և Արցախյան շարժման ծննդյան օրվա տեքստի մեջ նորից ճշտել է իր՝ անցյալ տարի իրականացրած իշխանափոխությունը, փորձելով հավասարության նշան դնել Արցախյան շարժման և իրականացված իշխանափոխության միջև»,- նշեց Աշոտյանը՝ այս ամենը «զարհուրելի քաղաքականություն» անվանելով։
Աշոտյանի խոսքով՝ երեկ ամենալավ առիթն էր տալու քաղաքական տեսլականի, որոշման ուղերձը. «Ցավով պետք է նշեմ, որ իշխանությունները հետևողականորեն խուսափում են ասելու, թե ինչպիսի պատկերացում ունեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում»։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման մասին էլ ասաց. «Երեկ պարզ դարձավ, որ Նիկոլը Արցախի հարցով Հայաստանի անունից էլ չպետք է խոսի»։