Արցախի գյուղնախարարությունն անհատույց կտրամադրի գարնանացան մշակաբույսերի սերմեր
Փետրվարի 25-ից «Արցախի Հանրապետությունում բուսաբուծության համալիր զարգացման ծրագրի» շրջանակներում կմեկնարկի գարնանացան մշակաբույսերի սերմերի՝ եգիպտացորենի հնդկացորենի, արևածաղկի, սորգոյի, սոյայի, առվույտի, կորնգանի, կտավատի, հլածուկի, ոլոռի, սիսեռի և ոսպի տրամադրման գործընթացը՝ որպես պետական աջակցություն:
Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրել են ԱՀ գյուղատնտեսության նախարարությունից՝ մանրամասնելով, որ նշված մշակաբույսերի սերմերը կտրամադրվեն անհատույց, ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի միջոցով:
Աղբյուրի հաղորդմամբ՝ տրամադրման համար հիմք կհանդիսանան շրջվարչակազմերի գյուղբաժինների ներկայացրած անվանական ցուցակները: Հողօգտագործողը պարտավոր է հիմնադրամ ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և հողատարածքը ցանքսին պատրաստ լինելու մասին տեղեկանքով:
Աերմ (բացառությամբ յուղատու մշակաբույսերի) ստացող հողօգտագործողները պետական աջակցության ծրագրի շրջանակներում սուբսիդավորված գնով (300 դրամ/լիտր) կարող են ձեռք բերել նաև դիզելային վառելանյութ՝ յուրաքանչյուր մեկ հեկտարի հաշվով 30 լիտր նորմայով:
Հարակից հրապարակումներ`
- «Ժամանակ». Ինչո՞ւ չեն սուբսիդավորվելու գյուղացիական տնտեսությունները
- Արայիկ Հարությունյանը վստահ է՝ Արցախում գյուղատնտեսությունը տնտեսական աճն ապահովող հիմնական ուղղություններից է լինելու
- Արցախում մտադիր են անմշակ հող չթողնել, երկիրն էլ ինքնաբավ դարձնել