Դերասաններ Հյու Ջեքմանը ու Պատրիկ Ստյուարտը՝ Գինեսի ռեկորդակիրներ
Դերասաններ Հյու Ջեքմանը ու Պատրիկ Ստյուարտն ընդգրկվել են Գինեսի ռեկորդակիրների գրքում։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, դերասաններն ընդգրկվել են ռեկորդակիրների գրքում այն բանի համար, որ նրանք Marvel կինոընկերության ֆիլմերում ամենաերկարն են խաղացել սուպերհերոսների դերերը։ Նրանք կատարել են իրենց դերերը 16 տարի և 228 օր։
Ջեքմանը խոստովանել է, որ մանկուց երազել է ընդգրկվել Գինեսի ռեկորդակիների գրքում։
2000 թվականին հանդիսատեսին առաջին անգամ ցուցադրել են Ջեքմանին Ռոսոմախի, Ստյուրատին՝ պրոֆեսոր Չառլզ Կսավիեյի դերում։ 2017 թվականին «Լոգան» ֆիլմում նրանք նույնպես խաղում են նույն դերերը։ Ընդհանուր առմամբ, Ջեքմանը ֆիլմաշարում հայտնվել է ընդհանուր 9 անգամ, Ստյուրատը՝ 7։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան