Վուպի Գոլդբերգը կարող է լինել «Օսկարի» անակնկալը
The Guardian-ը գրում է, որ Վուպի Գոլդբերգի բացակայությունն իր հիմնական աշխատավայրում՝ ABC հեռուստաալիքի The View շոուում, նաև հաշվի առնելով նրա՝ «Օսկար» վարելու փորձը, համացանցի օգտատերերին ստիպել է ենթադրել, որ նա դառնալու է մրցանակաբաշխության անակնկալը։
style.rbc.ru-ն գրում է, որ «Օսկարի» պրոդյուսերներն արդեն մի քանի ամիս է հայտարարում են փոփոխությունների մասին, որոնք սկանդալ էին առաջացնում ու հետո չեղյալ հայտարարվում։ Այժմ համացանցում հնչում է շոուի՝ «գաղտնի հաղորդավարի» մասին։ Ավելի վաղ մրցանակաբաշխության կազմակերպիչները հայտարարել էին, որ այս տարի այն անցկացվելու է առանց հաղորդավարի։
The Guardian –ը հիշեցնում է, որ Վուպի Գոլդբերգն առաջին կինն է եղել, որը վարել է «Օսկարը»։ Նա մրցանակաբաշխությունը վարել է 1994 թվականին, այնուհետև նաև 1996-ին, 1999-ին և 2002-ին։
Հարակից հրապարակումներ`
- Ամերիկյան կինոակադեմիան որոշել է «Օսկարի» մրցանակակիրներին
- «Օսկարի» բոլոր անվանակարգերն ուղիղ եթերով ցուցադրվելու են
- «Օսկարի» մի մասն ուղիղ եթերով չի ցուցադրվի
- «Օսկարը» պաշտոնապես մնացել է առանց հաղորդավարի
- «Օսկարի» հավակնորդ դերասանին ԱՄՆ-ն հրաժարվել է վիզա տրամադրել
- «Օսկարի» հավակնորդները
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան