
Փաշինյանը հայտարարեց՝ մարտի 1-ին երթ անցկացնելու մասին
Այս տարի լրանում է մարտի 1-ի իրադարձությունների 11-րդ տարելիցը։
Այսօր առավոտյան ուղիղ եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Քննարկումների արդյունքում որոշեցինք այդ օրը նշանավորել քաղաքացիական հզոր երթով Ազատության հրապարակից դեպի Մյասնիկյանի արձան։ Այս երթը նվիրված է լինելու ՀՀ քաղաքացիների հաղթանակին, ընդդեմ բռնության, ընտրակեղծիքների, կոռուպցիայի, ապօրինությունների, քաղաքական հետապնդումների, ինչպես նաև հարգանքի տուրք կմատուցենք տասը զոհերին և ընդհանրապես քաղաքական բռնության բոլոր զոհերին»։
Փաշինյանն ասաց՝ մարտի 1-ին ինքը նաև ուղերձով կդիմի ժողովրդին, դիմելու ֆորմատի ու ձևի տարբերակները դեռ քննարկվում են։