Ոստիկանները բացահայտել են դպրոցի տնօրենի ապօրինությունները
Ազգային անվտանգության ծառայությունից ստացված տեղեկությունների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Շիրակի մարզային վարչության և Աշոցքի բաժնի ծառայողների միոցառումներով պարզվել է, որ Շիրակի մարզի Ձորաշենի միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ի տնօրեն Գարեգին Շաբոյանը թույլ է տվել ապօրինություններ:
Ոստիկանությունից մանրամասնում են՝ օգտագործելով պաշտոնեական դիրքը, 2010-ից 2018 թվականներին դպրոցում որպես հավաքարար է ձևակերպել մի քաղաքացուհու, 2015-ից 2017 թվականներին որպես տնտեսվար է ձևակերպել որդուն, 2010-ից 2018 թվականներին որպես պահակ է ձևակերպել մի քաղաքացու, մեկ այլ անձի էլ կրկին որպես պահակ է հրամանագրել 2013 թվականի փետրվարից սեպտեմբեր: Նրանք իրականում աշխատանքի չեն հաճախել, իսկ նրանց անվամբ դուրս գրված շուրջ 16.000.000 դրամը յուրացվել է:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով` /յուրացնելը կամ վատնելը/ հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հարակից հրապարակումներ`
- Չի կարելի երկիրը բաժանել նոր սրբերի ու հին մեղավորների
- Նորավանի միջնակարգ դպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել
- Էլինար Վարդանյան. Ե՞րբ է վերջապես Արդարադատության նախարարությունը զբաղվելու բանտարկյալների իրավունքների երաշխավորմամբ