Բելառուսն ակնկալում է ակտիվացնել ռուսական գազի սակագնի վերանայման շուրջ բանակցությունները
Մինսկն ակնկալում է մարտից ակտիվացնել Մոսկվայի հետ գազի սակագնի վերանայման շուրջ բանակցությունները: Այս մասին հայտարարել է Բելառուսի էներգետիկայի նախարար Վիկտոր Կարանկևիչը, գրում է Գազետա.ռու-ն:
Նշենք, որ ավելի վաղ ՌԴ կառավարության աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Պրիխոդկոն հայտարարել էր՝ 2020 թ. հունվարի 1-ից Բելառուսի համար ռուսական գազի գնի վերանայման հարցը քննարկվում է երկու երկրների էներգետիկայի նախարարությունների միջև: Նա նաև նշել էր, որ Ռուսաստանն ու Բելառուսը գազի գնի շուրջ փոխզիջման տարբերակ են փնտրում:
Ըստ Գազետա.ռու-ի՝ Վիկտոր Կարանկևիչը հայտնել է, որ այդ հարցը պետք է լուծվի մինչև 2019 թվականի հունիսի 1-ը:
«Բանակցությունները տարվում են համապատասխան նախարարությունների և փոխվարչապետների մակարդակով», - ասել է Կարանկևիչը: