Դենիս Շապովալովն ու Լիլիթ Արտեմյանը՝ Տերտերյան ֆեստում
Փետրվարի 23-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ փառատոնի՝ Տերտերյան ֆեստի շրջանակներում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես կգան Չայկովսկու անվան միջազգային մրցույթի հաղթող, թավջութակահար Դենիս Շապովալովը և միջազգային մրցույթների դափնեկիր, դաշնակահար Լիլիթ Արտեմյանը։
Նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, համերգային ծրագրում կհնչեն Տիգրան Չուհաճյանի Անդադար շարժում դաշնամուրի և նվագախմբի համար ստեղծագործությունը, Առնո Բաբաջանյանի Թավջութակի կոնցերտը և Գրիգոր Եղիազարյանի «Հրազդան» Սիմֆոնիան։ Համերգը կղեկավարի դիրիժոր Ռուբեն Ասատրյանը։
Հայ կոմպոզիտորական արվեսին 10-րդ փառատոնը նվիրվում է Ավետ Տերտերյանի 90-ամյակին։
Փառատոնը կազմակերպել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Հասմիկ Պապյանի և Սիմֆոնիկ նվագախմբի համատեղ համերգի հասույթը կփոխանցվի «Արմենակ Ուրֆանյան» հիմնադրամին
- Հայ կոմպոզիտորական արվեստի 10-րդ փառատոնը կնվիրվի Ավետ Տերտերյանի 90-ամյակին
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան