Սիրիան մեղադրում է Էրդողանին «Մուսուլման եղբայրներին» իշխանությանը մոտեցնելու փորձերի մեջ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սիրիական հակամարտության հենց սկզբից փորձել է «Մուսուլման եղբայրների» անդամներին մոտեցնել Սիրիայի իշխանություններին, որպեսզի երկրում ազդեցություն ունենա, բայց Դամասկոսը դրա դեմ է հանդես գալիս։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Սիրիայի նախագահի խորհրդրական Բուսեին Շաբան al-Mayadeen հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Սիրիայի նախագահը կիրակի օրվա իր ելույթում Թուրքիայի առաջնորդին անվանել է «Ամերիկայի խղճուկ ծառա», բնութագրել նրան որպես «իհվանջի» («Մուսուլման եղբայրներից» մեկը)։ Շաբան ասել է, որ Ասադի բնութագրումներն արտացոլում են իրական իրավիճակը։
«Այն, ինչ Սիրիայում փորձում է անել Էրդողանն այսօր և ցանկանում էր անել մինչև պատերազմը, որպեսզի ճանաչվեն «Մուսուլման եղբայրները», որպեսզի դառնան Սիրիայում իշխանության մի մասը։ Սիրիայի առանձնահատկությունն այն է, որ թույլ տրված չեն կրոնական կուսակցությունները, քանի որ Սիրիան աշխարհիկ պլյուրալիստական պետություն է։ Այսօր Էրդողանը փորձում է այսպես կոչված ընդդիմության միջոցով, որի մեծ մասը, իհարկե, հավատարիմ են նրան, հստակեցել անունները, որոնք սիրիական կառավարությունում կապահովեն «Մուսուլման եղբայրների» ձայնը»,- հայտարարել է Շաբանը։
Նրա խոսքով, Թուրքիայի նախագահը փորձում է իրականացնել նման սխեմա նաև մի շարք այլ երկրներում։ Շաբանն ասել է, որ Էրդողանը դա անում է, որպեսզի «ապագայում Սիրիայի վրա ազդելու գործիքներ ունենա»։
Հարակից հրապարակումներ`
- Էրդողանը երազում է Օսմանյան կայսրության վերականգնման մասին. Ասադի խորհրդական
- Ասադը՝ քրդերին. «Սիրիան չպաշտպանելու դեպքում, կդառնաք թուրքերի ստրուկը»
- Պուտինը, Էրդողանն ու Ռոհանին պաշտպանել են Սիրիայի ամբողջականությունը
- Էրդողանը պնդել է, որ առանց քրդական ուժերից «մաքրելու» Սիրիայի ամբողջականությունը չի կարող ապահովվել
- Թուրքիայի աջակցությունը ահաբեկիչներին Սիրիայում բացահայտվել է գաղտնի ձայնագրություններում