Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնություն
Երևանում կայացել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը: Մրցագորգ է դուրս եկել 95 մարզիկ: Նրանց թվում էին աշխարհի, Եվրոպայի պատանեկան ու երիտասարդական առաջնությունների հաղթողներ և մրցանակակիրներ, որոնք հիմնականում տոն են տվել առաջնությանը:
Երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Ավետիք Վարդանյանը ՀԱՕԿ-ի լրատվականի հետ զրույցում նշել է, որ 10 քաշային կարգերում ընդհանուր լավ պատրաստականությամբ աչքի են ընկել 57 կգ, 61 կգ, 65 կգ, 74 կգ և, որ ուրախալի է, 125 կգ քաշային կարգերի տղաները:
Առաջնության արդյունքներով կձևավորվի հավաքականը, որը կնախապատրաստվի Պորտուգալիայում հուլիսին կայանալիք Եվրոպայի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական առաջնությանը: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հանրապետական երիտասարդական առաջնությունը տեղի կունենա Երևանում` մարտի 2-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան