Սիրո խոստովանություն
Ֆրանսիացի թենիսիստ Գայել Մոնֆիսը պատմել է իր և ուկրաինացի թենիսիստուհի Էլինա Սվիտոլինայի հարաբերությունների մասին: Թենիսիստների սիրո պատմությունն սկսվել էր 2019 թ. հունվարին, սակայն զույգը որոշ ժամանակ հերքում էր այն: Բայց նման հարաբերությունները դժվար է թաքցնելը:
«Մեզ մոտ ամեն ինչ հիասքանչ է: Այո, մեր հարաբերությունները մեծ ուշադրություն են գրավել, սակայն սարսափելի ոչինչ չկա: Էլին աշխարհի լավագույն թենիսիստուհիներից մեկն է: Նրա կողքին ես ինձ երջանիկ եմ զգում: Այո, մենք սիրում ենք իրար: Մեզ միավորում է ոչ միայն թենիսը»,- ասել է Մոնֆիսը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան