Beeline Ստարտափ Ինկուբատորն ընդունում է երրորդ ինկուբացիոն շրջանի մասնակցության հայտեր
Beeline Ստարտափ Ինկուբատորի երրորդ ինկուբացիոն շրջանի հայտերն ընդունվելու են մինչև փերտվարի 26-ը։
«Մենք արդեն հաջողությամբ ավարտել ենք երկու ինկուբացիոն շրջան, և 12 թիմեր հաջողությամբ ավարտել են մեր դասընթացները ու արդեն որոշակի շոշափելի արդյունքների հասել։ Նրանք մասնակցել և հաղթել են բազմաթիվ մրցույթներում, մասնակի ֆինանսավորում ստացել, որոշներն արդեն դուրս են եկել շուկա և հաճախորդներ ունեն թե՛ Հայաստանում, թե՛ արտասահմանում։ Վստահ եմ, երրորդ շրջանը կլինի էլ ավելի հաջող, քանի որ մենք էլ ենք սովորում և զարգանում մեր ստարտափների հետ միասին»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Beeline Հայաստան հասարակայնության հետ կապերի ծառայությունBeeline Ստարտափ Ինկուբատորն աջակցում է հայկական ստարտափներին առաջին քայլերը շուկայում անելու հարցում։ Ինկուբատորի նպատակն է, օգտագործելով իր բոլոր ռեսուրսները, նպաստել ստարտափների ինտենսիվ աճին, դրանով իսկ ապահովել ստարտափների ելքը միջազգային շուկա։ Նրանց տրամադրվում է աշխատանքային տարածք, կազմակերպվում են դասընթացներ և վարպետության դասեր՝ ձեռներեցության, մենեջմենթի, մարքեթինգի, PR-ի, ֆինանսական և իրավաբանական հարցերի վերաբերյալ։
Ընտրված ռեզիդենտ ստարտափները 14 շաբաթների ընթացքում օգտվում են Ինկուբատորի ռեսուրսներից, փորձագետների խորհրդատվությունից և ակտիվ ձեռնարկատիրական միջավայրում գործելու հնարավորությունից։
Հարակից հրապարակումներ`
- Beeline-ի մասնակցությամբ տեղի ունեցավ ՍտարտՀաբ Օֆլայն հերթական հանդիպումը
- Գաֆէսճեան արվեստի կենտրոնը և Beeline-ը գրքեր նվիրեցին Հովհաննես Թումանյանի 150-ամյակի առթիվ
- Beeline Ստարտափ Ինկուբատորում ավարտվել է երկրորդ ինկուբացիոն շրջանը
- Հայաստանի Գործատուների հանրապետական միության հետ համատեղ ծրագրի շրջանակում դպրոցականներն այցելել են Beeline
- Beeline-ը գեղեցիկ համարների վաճառքի ակցիա է անցկացնում
- Beeline-ն առաջարկում է շահել սմարթֆոն «Սիրո տոնին» ընդառաջ
- Beeline-ի նոր ակցիայի շնորհիվ ինտերնետի փաթեթը ամսվա վերջ չի «զրոյացվի»
- Beeline-ը ստացել է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Բարերար» կարգի կորպորատիվ անդամակցություն
- Beeline-ը պատրաստ է ամանորյա տոներին
- Շենգավիթ համայնքում վերաբացվել է Beeline-ի վաճառքի և սպասարկման գրասենյակը
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին