ԱՄՆ-ն հրաժարվել է ընդունել ԻՊ գրոհայինի կնոջը
ԱՄՆ-ն չի ընդունել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինի կնոջը, ով խնդրել է Ամերիկային ընդունել։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն։
Ավելի վաղ 24-ամյա Խոդա Մուտանան, ով չորս տարի եղել է ԻՊ անդամի կինը և փախել է գրոհայինների ճամբարից, դիմել է ԱՄՆ-ին՝ խնդրելով իրեն տուն տանել, հայտարարել է, որ Ալաբամայի բնակիչ է և Ամերիկայի քաղաքացի։ Այժմ նա 18 ամսական որդու հետ գտնվում է Սիրիայում քրդերի ճամբարում։ Պետքարտուղարության ներկայացուցիչն ասել է, որ կինը պետք է վերադառնա տուն, և իրենք խոսում են ընդհանուր մոտեցման մասին, այլ ոչ թե կոնկրետ գործի։
«Խոդա Մուտանան ԱՄՆ քաղաքացի չէ և չի թույլատրվի մուտքը Միացյալ Նահանգներ։ Նա չունի որևէ իրավական հիմք, չունի ԱՄՆ գործող անձնագիր, անձնագրի կամ Միացյալ Նահանգների մուտքի վիզայի իրավունք չունի»,- նշված է Պոմպեոյի հայտարարության մասին։
«Մենք շարունակում ենք կոչ անել ԱՄՆ քաղաքացիներին չմեկնել Սիրիա»,- ասել է Պոմպեոն։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին