Մայքլ Ջեքսոնի ընտանիքը 100 միլիոն դոլար է պահանջում հեռուստաալիքից
Երգիչ Մայքլ Ջեքսոնի ընտանիքը 100 միլիոն դոլարի հայց է ներկայացրել ամերիկյան HBO հեռուստաալիքի դեմ՝ կապված «Լքելով Նևերլենդը» վավերագրական ֆիլմը ցուցադրելու որոշման հետ։
news.ru-ի հաղորդմամբ, հայցը քննում է Լոս Անջելեսի շրջանային Գերագույն դատարանը։ Դրանում փոփ-արքայի ընտանիքը մեղադրում է HBO-ին պայմանագրի պայմանները մտադրված խախտելու մեջ։
Հաղորդվում է, որ HBO-ի հետ 1992 թվականին կնքվել էր պայմանագիր, որի համաձայն հեռուստաալիքը պարտավորվել է չնսեմացնել մահացած կատարողի պատիվն ու արժանապատվությունը։ Երգչի շրջապատը մեղադրում է հեռուստաալիքին «ամոթաբար վաստակել անմեղ մարդու վրա, որը մահացած է և չի կարող իրեն ինքնուրույն պաշտպանել» ցանկության մեջ։
Հեռուստաալիքը մտադիր է ցուցադրել ֆիլմը մարտի սկզբին երկու մասով։ Ֆիլմում Ուեիդ Ռոբսոնն ու Ջեյմս Սեիֆչակը Ջեքսոնին մեղադրում են սեռական բռնության մեջ։ Ընտանիքը հիշեցնում է, որ այդ երկու մարդը 2005 թվականին դատավարության ժամանակ տվել են հակասող ցուցմունքներ։ Երգչին բազմաթիվ անգամ մեղադրել են սեռական ոտնձգության մեջ, բայց որևէ դեպքով դա չի ապացուցվել։
Պարող Ռոբսոնը հայտարարել է, որ Ջեքսոնի կողմից ոտնձգությունների է ենթարկվել, երբ եղել է 7 տարեկան։ 2013 թվականին նա դատարանից պահանջել էր 1,2 միլիարդ ֆունտի փոխհատուցում, բայց հայցը մերժվել էր։
Հարակից հրապարակումներ`
- Մայքլ Ջեքսոնի մարմինը հնարավոր է արտաշիրիմեն
- Հրապարակվել է Մայքլ Ջեքսոնի՝ մանկապղծության գործով հարցաքննության տեսանյութը
- Մայքլ Ջեքսոնի ժառանգներին զայրացրել է աստղի մասին նոր ֆիլմը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան