Աղվերանում ձնահյուսի տակ մնացած ֆրանսիացի լեռնագնացը մահացել է. ԱԻՆ
Փետրվարի 22-ին, ժամը 11:05-ին «911» ծառայությունն ահազանգ է ստացել, որ հինգ լեռնագնաց (Ֆրանսիայի քաղաքացիներ) բարձրացել են Կոտայքի մարզի Աղվերան լեռնային հանգստավայրում գտնվող հյուրանոցներից մեկին հարակից սարը, դեռևս չպարզված հանգամանքներում լեռնագնացներից մեկը մնացել է ձյան զանգվածի տակ: Վերջինիս ընկերները շտապ դուրս են բերել ձնակույտից, տուժած քաղաքացին կորցրել է գիտակցությունը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ ԱԻՆ-ի՝ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Ժամը 13:30-ի սահմաններում օգնության է մեկնել ՊՆ ուղղաթիռը:
Փրկարարները տրանսպորտային միջոցների մոտեցման ուղիների բացակայության պատճառով «Արթուրս Աղվերան Ռեզորթ» հյուրանոցից հավանական դեպքի վայր են մեկնել ոտքով:
Ժամը 15:40-ին ՊՆ ուղղաթիռում բժշկական անձնակազմն արձանագրել է Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացու մահը:
Ժամը 16:25-ի սահմաններում քաղաքացու դին ՊՆ ուղղաթիռով տեղափոխվել է Երևան քաղաք, իսկ մյուս 4 լեռնագնացներին փրկարարներն ուղեկցել են «Արթուրս Աղվերան Ռեզորթ» հյուրանոց:
ԱԻՆ-ից հայտնում են, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան