Զեյնալյանը` Ռոբերտ Քոչարյանին տեսակցելու մասին
Խորհրդարանում այսօր լրագրողները ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանից հետաքրքրվեցին, թե արդյո՞ք այցելել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։
«Դուք Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպե՞լ եք կամ փորձ արե՞լ եք հանդիպելու, արդյո՞ք ինքը ձեզ մերժել է և պատճառները հայտնի՞ են»,- հարցին ի պատասխան նախարարն ասաց. «Եթե ես հայտնեմ պատճառները, թե ինչու է նա մերժել, նշանակում է ես համաձայնություն եմ տալիս ձեր այն ասածին, որ հանդիպել եմ կամ չեմ հանդիպել։ Դա հրապարակման ենթակա չէ, քրեակատարողական հիմնարկները, այդ թվում կալանավայրերը, գտնվում են իմ ենթակայության տակ, ես կարող եմ այցելել բոլորին և ծանոթանալ պայմաններին, իսկ ում հետ եմ հանդիպել, ինչ պայմաններում եմ հանդիպել, հրապարակման ենթակա չէ»։
Հարցին, թե տեղեկություններ կան, որ ինչ-որ բարձրաստճան պաշտոնյա այցելել է նրան, Զեյնալյանը պատասխանեց. «Ես ոչ հաստատում եմ, ոչ՝ հերքում»։
Հարակից հրապարակումներ`
- Ռոբերտ Քոչարյանն իր գործունեության ընթացքում ունեցել է շատ դրական գործեր. Վանեցյան
- Ռոբերտ Քոչարյան. Այսօր մենք պարզապես պարտավոր ենք սթափվել
- Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը տրամադրվել է պաշտպանական խմբին
- Քոչարյանը մենակ է խցում. Թաթոյան
- Ալումյանը՝ իր հայտարարության ու Քոչարյանի գրքում նկարագրության տարբերությունների մասին
- Ալումյան. Քաղաքական պատվերի շրջանակում կայացված որոշում է
- Այս դատավարության ելքը մեզ համար կանխատեսալի չէ. Հայկ Ալումյան
- Հայկ Ալումյան. 0038 հրամանի մեջ ոչ մի վատ բան չկա