Էլինար Վարդանյան. Իմ պարտքն եմ համարում զգուշացնել
«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ, նախկին պատգամավոր Էլինար Վարդանյանն անդրադարձել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի կողմից հնչեցված հայտարարությանը, որը վերաբերում է խոշոր գործարարների և մեծահարուստների 70 տոկոս ունեզրկման մտադրությունը։
«Միտումնավոր չեմ արձագանքել անմիջապես, հույս ունենալով, որ նոր իշխանության բարձրաստիճան ղեկավարներից որևէ մեկը կհերքեր կամ կտար լրացուցիչ պարզաբանումներ իրենց պատգամավորի ասածներին։
Բայց դա չեղավ։
Իշխանությունը կամ չի պատկերացնում ասվածի վտանգավորությունը, կամ իր պատգամավորի շուրթերով հնչեցնում է իր առաջիկա ծրագրերը։
Ցանկանում եմ տեղյակ պահել, որ այս հայտարարությունը լուրջ անհանգստություն է առաջացրել բիզնես շրջանակներում և չի կարող անտեսվել կամ տրվել մոռացության։
Իմ պարտքն եմ համարում զգուշացնել.
Այս գաղափարի իրականացումը կամ իրականացման փորձերը կամայացնեն Հայաստանի տնտեսությունը։ Երկիրը կկանգնի տնտեսական կոլապսի առաջ։ Չի լինի ակտիվ գործարար միջավայր, չեն լինի ներդրումներ։
Իրավական տեսանկյունից մենք գործ կունենանք բացարձակ անօրինականության հետ և հիմքը կդնենք սեփականության վերաբաշխման ու չդադարող ստվերային գործարքների ու հետագա վենդետաների համար։
Ուզում եմ մեկ անգամ ևս շեշտել. եթե իշխանությունը չի կիսում իր պատգամավորի ասածները, ապա պարտավոր է օր առաջ պաշտոնապես հերքել։ Հակառակ պարագայում արդեն իսկ սկսված անհանգստությունները բիզնես դաշտում կվերածվեն կապիտալի արագ փախուստի երկրից»,-գրել է նա իր հոդվածում։
Հարակից հրապարակումներ`
- Նոր իրողություն, նոր հարցեր
- Էլինար Վարդանյան. Հարկային նոր օրենսգիրք՝ լուծումներ, թե նոր խնդիրներ
- Էլինար Վարդանյան. Ե՞րբ է վերջապես Արդարադատության նախարարությունը զբաղվելու բանտարկյալների իրավունքների երաշխավորմամբ
- Էլինար Վարդանյան. Խնդիրը Նիկոլին կամ իշխանությանը դուր գալը չէ...
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան