ՀԱՊԿ օպերատիվ ղեկավարման մեջ վակուում չկա. Պեսկով
Կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի ընտրության հարցի շուրջ տարաձայնությունները ՀԱՊԿ օպերատիվ ղեկավարման մեջ վակուում չեն առաջացրել։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ոչ Կրեմլը, ոչ էլ ՀԱՊԿ այլ անդամներ հուսախաբ չեն, ՀԱՊԿ օպերատիվ ղեկավարման գործում վակուում չկա, քանի որ այնտեղ աշխատում է գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը, որը կշարունակի կատարել պարտականությունները: Նա օտար մարդ չէ, որը կշարունակի կատարել իր պարտականությունները մինչև պարզվի նոր գլխավոր քարտուղարի շուրջ իրավիճակը»,- ասել է Պեսկովը։
Նա նշել է, որ իրականում անդամների մեջ որոշակի տարաձայնություններ կան, որոնք ներկա պահին կարգավորվում են, այդ գործընթացը շարունակվում է։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման ընթացակարգը ներկայումս հետաձգվում է:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը թափուր է մնացել այն բանից հետո, երբ Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովը 2018 թվականին ազատվել է այդ պաշտոնից իր հայրենիքում քրեական հետապնդման պատճառով։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները դրվել են գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի վրա։ Հայաստանը պնդում է, որ մինչև 2020 թվականը այդ պաշտոնում պետք է լինի Երևանի ներկայացուցիչը։ Բայց և այնպես, ինչպես ավելի վաղ հայտարարել էր Ղազախստանի նախագահ Նուրսութան Նազարբաևը, նոյեմբերի 8-ին Աստանայում կայացած գագաթաժողովում որոշվել է, որ այժմ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է զբաղեցնի Բելառուսի ներկայացուցիչը։ Բելառուսի կողմից առաջադրված թեկնածուն Ստանիսլավ Զասն է։ Նրա թեկնածությունը հաստատել են ՀԱՊԿ անդամ վեց երկրներից հինգը՝ Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը։ Նրան չի ընդունել միայն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Կոմերսանտ». Հայաստանի դիրքորոշման պատճառով ՀԱՊԿ-ը դեռ մեկ տարի կմնա առանց գլխավոր քարտուղարի
- Կալաշնիկովն ԱԺ-ում անդրադարձել է ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակում օրենսդրության ներդաշնակեցման խնդիրներին
- Բելառուսի ԱԳՆ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը հյուրանոցի համար չէ, որը կարելի է ամրագրել
- ՌԴ ԱԳ փոխնախարար. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ իրավիճակը շատ զգայուն է
- ՌԴ ԱԳՆ-ն՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ ստեղծված իրավիճակի մասին
- ՊՆ պատվիրակությունը մասնակցել է ՀԱՊԿ միացյալ շտաբում անցկացված քննարկումներին
- Սեմերիկով. Հույս ունենք շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ ՀԱՊԿ ձևաչափում
- Պուտինը շարունակում է ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հետ ակտիվ շփումները
- Պուտինը հանձնարարել է ստորագրել ՀԱՊԿ գործունեության վերաբերյալ արձանագրությունները
- Տաջիկստանի նախագահը ստորագրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Զասին նշանակելու փաստաթուղթը
- ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը պետք է լուծվի կոնսենսուսով. Արման Եղոյան
- Լուկաշենկոն ստորագրել է Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակելու նմասին որոշման նախագիծը
- Ղրղզստանի նախագահը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մասին
- Կոպերկին. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը պետք է լուծվի՝ հօգուտ կազմակերպության ամրապնդման
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին