Մասիսի քաղաքապետի գործով մեղադրաական եզրակացությունը դատախազությունը չի հաստատել
Մասիսի քաղաքապետի գործով մեղադրական եզրակացությունը գլխավոր դատախազությունը չի հաստատել։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։
«Գործն ուղարկվել է լրացուցիչ նախաքննության համապատասխան քննչական ու դատավարական գործողություններ կատարելու անհրաժեշտությամբ պայմանավորված»,-մանրամասնեց նա։
Հիշեցնենք, որ երեք օր առաջ Քննչական կոմիտեն տարածեց հաղորդագրություն, ըստ որի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է 2018 թվականի ապրիլին Երևան քաղաքում և ՀՀ մարզերում խաղաղ հավաքներ և երթեր անցկացնող մի խումբ քաղաքացիների նկատմամբ խուլիգանական դրդումներով բռնություն գործադրելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 11 անձի:
Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին
Հարակից հրապարակումներ`
- Մասիսի քաղաքապետին ու նրա տեղակալին մեղադրանքներ են առաջադրվել
- 5 մլն դրամ գրավի դիմաց Մասիսի քաղաքապետն ազատ արձակվեց
- Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի և նրա եղբոր նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը
- Մասիսի քաղաքապետի ու նրա եղբոր նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը
- Մասիսի քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել
- Փաստաբանը՝ Մասիսի քաղաքապետի դեմ հարուցված քրգործի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին