Վիգեն Չալդրանյանը հրաժարական է տվել Ազգային կինոակադեմիայի նախագահի պաշտոնից
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանը հրաժարական է տվել Հայաստանի ազգային կինոակադեմիայի նախագահի պաշտոնից։ Լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ, կինոակադեմիայի անդամ Հարություն Խաչատրյանը: Նա ասաց, որ Վիգեն Չալդրանյանը ԱՄՆ-ից նամակ էր ուղարկել՝ տեղեկացնելով, որ վատառողջ է, այլևս չի կարող շարունակել աշխատանքը։
«Հրաժարականը ստանալուց հետո երեք ամսի սպասել ենք, միգուցե փոխի միտքը, առողջությունը լավանա և համաձայնվի շարունակել, բայց, պարզվեց, հնարավոր չի», - նշեց Հարություն Խաչատրյանը:
Վիգեն Չալդրանյանն այդ պաշտոնում ընտրվել էր2017-ին։
Հ. Խաչատրյանը տեղեկացրեց, որ ներկայումս Կինոակադեմիայում ստեղծվել է նախագահություն, որի կազմում են Աննա Երզնկյանը, Կարեն Ղազարյանը, Էդգար Բաղդասարյանը, Մարտին Ադոյանը, Ռուբեն Ջաղինյանը, Գևորգ Գևորգյանն ու Հարություն Խաչատրյանը:
«Նախագահ ընտրելու հարցում չենք շտապում: Մենք կընտրենք լավագույններից մեկին, որը պատրաստ կլինի իր վրա վերցել այդ ծանր բեռն ու աշխատանքը»,- ասաց նա։
Հ. Խաչատրյանն անձամբ հրաժարվել է այդ պաշտոնում նորից ընտրվել, քանի որ բավականին դժվար գործ է, հնարավոր չի լինի լինել և Հայաստանի ազգային կինոակադեմիայի, և Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության նախագահ:
Հարակից հրապարակումներ`
- Վիգեն Չալդրանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
- Վիգեն Չալդրանյանը դեռևս անդրդրվելի է. Համազգային թատրոնի դերասան
- Համազգային թատրոնի տնօրեն է նշանակվել Վիգեն Չալդրանյանը
- Հայկական ազգային կինոակադեմիան կնախագահի Վիգեն Չալդրանյանը
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան