Սիրիայում հայկական զորախումբը տեղակայված է նախկին դպրոցի շենքում
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուբեն Առաքելյանը Սիրիա կատարած այցի ընթացքում հանդիպումներ է ունեցել նախկին պետական պաշտոնյա, հասարակական-քաղաքական գործիչ դոկտոր Յահիա Ավեյդայի և Սիրիայում ՄԱԿ-ի Ականային գործողությունների կենտրոնի տնօրեն Ահմադ Ջավեդիի հետ:
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ կողմերը քննարկել են հետագա համագործակցության հետ կապված մի շարք հարցեր:
Սիրիայում գտնվելու ընթացքում «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի տնօրենն այցելել է նաև մարդասիրական առաքելություն իրականացնող հայ մասնագետներին:
«Նախկին դպրոցի շենքը, որտեղ նրանք տեղակայվել են, վերանորոգված է, կահավորված, առկա են անհրաժեշտ կենցաղային պայմանները:
Ինչպես բժիշկները, այնպես էլ ականազերծողներն առօրյա ռեժիմով իրականացնում են իրենց գործառույթներից բխող աշխատանքներ»,-նշված է տարածած հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Տոնոյանը ներկայացրել է Սիրիայում ՀՀ հումանիտար առաքելության իրականացման մեկնարկը
- Հումանիտար ակազերծման կենտրոնի տնօրենը կմեկնի Սիրիա
- Աշոտյանը նոր բացահայտումներ է արել՝ Սիրիա հայկական զորախումբ ուղարկելու ապօրինի գործարքի մասին
- 83 անդամից բաղկացած զորախումբն արդեն Սիրիայում է
- Հայկական զորախումբ Սիրիայում. Փաշինյանի արկածախնդրությունը՝ օրենքի խախտումով
- Երբ որոշում կայացվի, հանրությունը կտեղեկացվի. Վլադիմիր Հակոբյանը՝ Սիրիայում ականազերծման աշխատանքներին ՀՀ մասնակցության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան