Տատյանա Բակալչուկը՝ Ռուսաստանի երկրորդ կին միլիարդատերը
Wildberries ինտերնետ խանութի սեփականատեր Տատյանա Բակալչուկը դարձել է Ռուսաստանի երկրորդ կին միլիարդատերը: ՌԻԱ Նովոստին գրում է, որ այս մասին հայտնել է Forbes-ը։
Նրա կարողությունը գնահատվում է ավելի քան 1 միլիարդ դոլար: Նշենք, որ ըստ Forbes-ի՝ Ռուսաստանի ամենահարուստ կանանց վարկանիշային ցուցակը վերջին տարիներին գլխավորում է Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի կինը` Ելենա Բատուրինան, որը Inteco Management ընկերության նախագահն է:
Այս տարի Wildberries-ը զբաղեցրել է չորրորդ տեղը Ռունետի ամենաթանկ ընկերությունների վարկանիշում՝ ստանալով 1,2 մլրդ դոլարի կարողության գնահատական։
Դա հանրային ընկերություն չէ, ուստի դրա արժեքը գնահատվել է վաճառքի և շահույթի վերաբերյալ տվյալների հիման վրա:
Ըստ աղբյուրի՝ նախորդ տարի Wildberries-ի շրջանառությունն աճել է 72%-ով՝ հասնելով 118,7 միլիարդ ռուբլու։ Օնլայն ռեթեյլերն աշխատում է Ռուսաստանում, Բելառուսում, Ղազախստանում, Ղրղզստանում և Հայաստանում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին