Տնտեսական հրաշքն ու վարչապետը
«Հիմնական հարցը, որ այսօր կախված է օդում` հետևյալն է, կարող է արդյոք Հայաստանի Հանրապետությունում տեղի ունենալ տնտեսական հեղափոխություն և կարող են արդյոք կառավարությունն ու ժողովուրդը հասնել մի արդյունքի, որը միջազգայնորեն ընդունված է համարել տնտեսական հրաշք: Այս հարցի պատասխանը ակնհայտ է. այն ժողովուրդը, որն ի վիճակի է հասնել մի արդյունքի, որը կարող ենք անվանել քաղաքական հրաշք, ուրեմն տնտեսական հրաշքը նույնպես մեր հասանելիության տիրույյթում է»,- այս մասին նշել է Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վանաձորում՝ «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային բիզնես համաժողով-ցուցահանդեսի ժամանակ։
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ, Փաշինյանի խոսքով, տնտեսական հեղափոխությունը կարևորագույն առաջնահերթություն է, բայց պետք է հասկանալ, թե որոնք են դրա պարամետրերը. դրանք նոր աշխատատեղերն են, եկամուտների նոր մակարդակը, բարեկեցության նոր մակարդակը»:
«Բայց ո՞վքեր են ստեղծում դա, տնտեսության մեջ, ո՞վ է որևէ արդյունքի հեղինակը: Այդ արդյունքի հեղինակը մարդն է, բացառապես մարդը, և մենք ուզում ենք մարդուն քաջալերել, խրախուսել, աջակցել, որ նա ստեղծի այն, ինչը ստեղծելն իր հնարավորությունների տիրույթում է: Ինչպե՞ս ենք քաջալերելու, այո՛, նաև խոսքով: Ցավոք, մեր իրականության մեջ ընդունված է թերագնահատել խոսքը և դրա արժեքը: Որպես Քրիոստոնեությունն առաջինն ընդունած ժողովուրդ, մենք պետք է արձանագրենք, որ ի սկզբանե բանն էր, այսինքն բանը` խոսքն է, ամեն ինչ սկսվում է խոսքից, մտքերից: Բայց արդյոք միայն խոսքով, իհարկե` ոչ: Հաջորդ ամենակարևոր ուղղությունը մեզ համար իրական տնտեսական գործունեության հնարավորություններ ստեղծելն է` կարգավորումների, մենաշնորհների, կոռուպցիայի բացառման, օրենսդրության բարեփոխումների ու կատարելագործման ճանապարհով»,- ասել վարչապետը:
Կառավարության ղեկավարի խոսքով` քաղաքական հեղափոխությունը տեղի ունեցավ, երբ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի որոշեց, որ ինքն իրենով պետք է փակի այն փողոցները, որոնցով հոսում է կոռուպցիան և ամենաթողությունը:
«Պետք է խոստովանել, որ տնտեսական կոռուպցիոն համակարգը երբեմն ունի պարզություններ, օրինակ, եթե որևէ բիզնես «փայ է» որևէ բարձրաստիճան պաշտոնյայի հետ, նշանակում է, որ պատասախանատվության կեսը կիսված է, և երբ ահազանգ լինի, որ ինչ-որ բան բիզնեսին սպառնում է, կարելի է հարկայինին միջամտել, անհարմար մրցակցի շարքից հանել: Նոր իրավիճակը տարբերվում է նրանով, որ նման ապօրինի երաշխիքներ չկան, երախիքները բոլորի համար հավասար են և ամեն մեկն իր բիզնեսի պատասխանատվությունը չի կարող կիսել իշխանության հետ: Որևէ մեկը նրա համար արհեստական խոչընդոտ չի կարող ստեղծել»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը:
Կառավարության ղեկավարի խոսքով` տնտեսական հեղափոխության պատասխանատվությունը կարող են իսկապես կրել դուխով մարդիկ, դուխով գործարարները, ովքեր վստահ են իրենց աշխատասիրության, ազնվության, սկզբունքայնության վրա և գիտեն, որ տեսակով հաղթող են:
Բիզնես համաժողովի ընթացքում ներկայացվում են Լոռու մարզում տուրիզմի, գյուղատնտեսության, արդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների և մի շարք այլ ոլորտների զարգացմանն ուղղված ներդրումային ավելի քան 50 ծրագրեր, որոնք կարող են դառնալ շահութաբեր բիզնեսի հավակնոտ առաջարկներ՝ ներդրողների համար։ Համաժողովի շրջանակում կազմակերպվում են ոլորտային քննարկումներ:
Բացվել է նաև տեղական արտադրանքի EXPO ցուցահանդես՝ շուրջ 40 ընկերությունների մասնակցությամբ։ Վարչապետ Փաշինյանը շրջել է ցուցահանդեսով` ծանոթացել ներկայացված արտադրանքին:
Լոռիում անցկացվող բիզնես համաժողովը բացվել է Տարածքային կառավարման և զարգացման նախարարության և մարզպետարանների նախաձեռնությամբ, ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի աջակցությամբ իրականացվող այս տարվա մարզային բիզնես ֆորումների շարքը։ 2019 թվականին կիրականացվեն մարզերի տնտեսության ու համայնքների զարգացման ուղղված ևս 8 համաժողովներ հանրապետության մյուս մարզերում։
Հարակից հրապարակումներ`
- Կոսմետիկ փոփոխություններով տնտեսական հեղափոխություն չի լինում.Ավագ Հարությունյան
- Քաղաքացիներն ահազանգում են՝ հունվարին գազի ու էլեկտրաէներգիայի համար մի քանի անգամ ավելի մեծ գումար է եկել
- Յուրաքանչյուր քաղաքացի պետք է դառնա... «տնտեսական ակտիվիստ»
- Ստեփան Դանիելյան. Սա հակահեղափոխական կառավարության ծրագիր է
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում