Իրավունք 13:09 23/02/2019 Հայաստան

Ինքնահրկիզման փորձ կատարած քաղաքացին պնդում է՝ իրեն խոշտանգողներին չեն ցանկանում պատժել

Ոստիկանության նախկին սպա, Գյումրիի բնակիչ 54-ամյա Հարություն Պետրոսյանը փետրվարի 19-ին կառավարության շենքի դիմաց ի նշան բողոքի ինքահրկիզման փորձ կատարեց։ Բարեբախտաբար, դժբախտությունը կանխվեց, բայց քաղաքացուն այդ քայլին դրդած պատճառները չեն վերացվել։

Հ. Պետրոսյանը Panorama.am-ի  հետ զրույցում ասաց, այդ քայլին է գնացել «արդարադատության բացակայության, իր նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումների» պատճառով։ Կառավարությունից ասել են՝ 15 օր սպասեք, բայց ինչպես ասում են՝ շաբաթն ուրբաթից շուտ  է եկել։

Այսօր նրան Հատուկ քննչական ծառայություն են կանչել, նախապես տեղեկացրել են, որ իրեն խոշտանգելու վերաբերյալ բողոքի հիման վրա հարուցված քրեական գործը կարճվելու է։ Թե ինչ հիմքով քաղաքացին չգիտի, բայց քրեական գործ հարուցելու հիմքը եղել էր, ինչպես ինքն է ներկայացնում, 2018-ի սեպտեմբերի 28-ին ոստիկանության Կումայրիի բաժնում իրեն ոստիկանության բարձրաստիճան անձանց կողմից  խոշտանգելը։ Դրա հետևանքով Պետրոսյանը լուրջ վնասվածքներ է ստացել։

Գյումրիի բնակիչն ասում է՝ ամեն ինչ սկսել է դեռ 1996 թվականից, երբ ինքն աընդհատ տեսուչին դժգոհում էր էլեկտաէներգիայի համար վճարվող գումարի չափից, քանի որ համարում էր՝ իրենք ավելի քիչ են սպառում։ Նա մի քանի անգան տեսուչից վճարման կտրոն է պահանջել, սակայն կտրոնը չեն տվել, նրան պատժել են էլեկտրաէներգիայի մատակարարումը դադարեցնելով։ 2017-ին էլ Պետրոսյանների ընտանիքին տեղեկացնում են, որ 5 մլն դրամի պարտք են կուտակել։

Բաժանորդը բողոքել է, ինչի հիման վրա գործ է հարուցվել յուրացման հատկանիշներով, ինքն էլ ճանաչվել է տուժող։

«Քրեական գործի քննության ժամանակ պաշտպանեցին ՀԷՑ ընկերությանը, գործը կասեցրեցին։ Ենթադրում եմ, թե ինչ պատճառներով»,-ասաց նա՝ ավելացնելով, որ դատախազության որոշումն էլ են բողոքարկել։

2017-ին մի օր ոստիկանության աշխատակիցները գալիս են Պետրոսյանի ընտանիք, տեղեկացնում, որ խուզարկելու են։

«Հարցրեցի՝ ի՞նչ հիմքով, ի՞նչ եք փնտրելու, զե՞նք եք ման գալիս։ Ասացին՝ խուզարկելու ենք, տեսնենք, կտրոններ կա՞ն։ Ասեցի, չհասկացա, եթե կտրոն է պետք, ընկերության հաշվապահությունից չե՞ն կարող տալ։ Նստեցինք, զրուցեցինք, գնացին, դե ես կտրոն չունեմ։ Գնացին։ Երկար ժամանակ ձենները դուրս չեկավ»,-ասում է նա։

Մինչ այդ Պետրոսյանի տան բակից մոտ 500 հազար դրամի շինանյութ են գողանում, որը պայմանագրային զինծառակող որդին գնել էր տուն կառուցելու համար։ Այստեղ էլ գործը հասնում է ոստիկանություն, Պետրոսյանը կրկին տուժող է ճանաչվում։ Էլի մի տարի հետո գործը կասեցվում է, չնայած նախկին ոստիկանը պնդում է, որ  ինքը գտել է չարագործին, փորելիս գողի անձնագիրը գտել են իրենց հողամասում։

«Մինչև հիմա այդ մարդու անձնագիրը մեզ մոտ է։ Ես զանգեցի քննիչ Ալեքսանյանին, ասեցի՝ գտել եմ անձնագիրը, ասեց՝ ինձ պետք չի, վառի, թափի։ Ես էլ ասեցի՝ դրա իրավասությունը չունեմ, մենք իրար հետ խոսում ենք որպես իրավաբաններ։ Ես բողոք գրեցի, անձնագրի պատճենը կցեցի և ուղարկեցի կառավարություն, այնտեղից էլ դա ուղարկվել է Դատախազություն։ Ինձ կանչեցին, 2018-ի սեպտեմբերին եկա Երևան, նորից գործ հարուցվեց, ինձ ճանաչեցին տուժող»,-պատմում է նա։

Դուրս գալու ժամանակ դատախազությունում նրան հայտնել են՝ Գյումրի հասնես, կձերբակալվես։ Սա էլ մի ուրիշ պատմություն է։

«Կինս ուսուցչուհի է։ Դրանից մի քանի օր առաջ ես ու կինս  գնում էինք, ես  մի քանի մետր առաջ ընկած էի քայլում։ Փողոց ալվող տղամարդը հայհոյեց։ Կինս սաստեց, նա էլ հարձակվեց կնոջս վրա, հարվածեց, ես էլ տեղ հասա ու քանի որ բարդ վիրահատություն եմ տարել, հարվածներ հասցնել չէի կարող,  կնոջս ընկած վիճակում տեսնելով, նրա պայուսակը վերցրեցի, տվեցի այդ մարդու գլխին։ Ես կարծում եմ, որ դա կազմակերպված բան էր, հրահրում։ Կինս ծնոտի փակ կոտրվածք ստացավ, ուղեղի ցնում, սալջարդ։ Կան բժշկական բոլոր թղթերը»,-ասեց նա։

Պարզվում է՝ պայուսակով տղամարդու գլխին խփելու հետևանքով տղամարդու  աղիքն է պատռվել, մինչդեռ բժշկական փաստաթղթերի համաձայն, նույն օրը բժիշկը զննել է ու գրել՝ «ստամոքսը փափուկ է ու անցավ», ջերմաստիճանի, ճնշման բարձրացում չի ունեցել։ 
Ինչևէ, այդպես էլ եղել է, Երևանից Գյումրի է հասել, ոստիկանները ձերբակալել են, տարել ոստիկանության Կումայրու բաժին։ 

«Անցած տարի սեպտեմբերի 28-ին զրույցի ընթացքում ներս է մտնում բաժնի պետի տեղակալը, ես մեջքով եմ նստած, չեմ նկատում, ձախ աչքս վիրահատված է, չի տեսնում։ Մեկ էլ հարված զգացի գլխիս վրա, ինչի հետևանքով ճնշումս բարձրացավ, ոտքի եմ կանգնում, չեմ կարողանում։ Շաքար էլ ունեմ, դիմադրութուն ցույց տալ չեմ կարող։ Տեսնելով, որ վիճակս վատ է, շտապօգնություն են կանչում, բժիշկները տեսնում են հարվածի հետևանքով ստացած գլխիս վնասվածքը, ուզում են օգնություն ցույց տան, Կումայրիի ոստիկանության բաժնի պետ Արթուր Հակոբյանն ու  նրա՝օպեր գծով տեղակալ Կարեն Գևորգյանը թույլ չեն տալիս օգնություն ցուցաբերել, ասում են՝ իրան բան չի լինի։ Ես վատանում եմ, կանչում են երկրորդ բրիգադը։ Ինձ տանում են ոստիկանության Մուշի բաժին, ձերբակալվածների պահման վայրի բաժնի պետն ինձ չի ընդունում։ Ասում է՝ դուք խփել եք, գնացեք, տեր եղեք։ Հաջորդ շտապօգնության բրիգադն ինձ շատ վատ վիճակով, պատգարակով տեղափոխում է հիվանդանոց։ Էս բոլորն ինչ պատմում եմ, նկարահանված է։ Գլխիս վնասվածքը հարցնում են, ինչի հետևանք է, ես պատմում եմ, էդ ամեն ինչը նաև բժշկական փաստաթղթերում կա»,-նկարագրեց քաղաքացին։

Մեկ օր հիվանդանոցում  մնալուց հետո քաղաքացուն տեղափոխում են ՁՎՊ, ապա կալանավորում, տեղափոխում Վարդաշեն ՔԿՀ, 50 օր մնալուց հետո՝ նոյեմբերի 20-ին դատավոր Ազարյանը չի երկարացնում կալանքի ժամկետը, խափանման միջոց է ընտրվում գրավը։

«Քննիչն առաջարկեց, դիմում գրեմ, համաներում կիրառեն, ես հրաժարվեցի։ Բացարձակ համաձայն չեմ, քանի որ էդ մարդուն, որ իբր վիրահատել են, տասը օր հետո աղջիկս փողոցում տեսել է, նկարել է։ Բայց մասնագետները պնդում են, որ նման վիրահատությունից հետո այդ մարդը 10-15 օր հետո չի կարող դուրս գալ ու ման գալ։ Ես ասում եմ, գործը թող քննվի օրենքի սահմանում»,-ասաց նա։

Պետրոսյանն էլ իր հերթին է բողոք ներկայացրել, պնդել է, որ ծեծի գործով կնոջը ներգրավվեն ոչ թե վկա, այլ տուժող։ Հիմա ներգրավել են որպես տուժող, ասել են, իբր թեթև մարմնական վնասվածք է ստացել (118  հոդված), մինչդեռ ծանր է եղել՝ ծնոտի փակ կոտրվածք, սալջարդ, ուղեղի ցնցում։

«Էսօր կանչել են ՀՔԾ, որ Կումայրու բաժնում ինձ խոշտանգելու գործը կարճում են։ Գլխիս, ոտքիս վրա են եղել վնասվածքներ։ Բայց ես միջնորդելու եմ, որ քննեն վկաներին։ Այնտեղ եղել են որդիս, կինս։ Թե ոնց են հանել ինձ Կումայրու բաժնից, ինչ վիճակով են հանել տեսանյութերում էլ կան, ամեն ինչ ներկայացրել եմ, բայց հաշվի չեն առել, մինչև հիմա որևէ մեկին մեղադրանք չեն առաջադրել»,-նշեց քաղաքացին։

ՀՔԾ-ում Հարություն Պետրոսյանին սպասում են ժամը 15-ին։ Թե ինչպես կավարտվի հանդիպումը Panorama.am-ը կներկայացնի դրա ավարտից հետո։

Panorama.am-ը պատրաստ է ներկայացնել նաև ոստիկանության, ոստիկանության Կումայրու բաժնի ղեկավարների արձագանքը։

Լուսանկարը տրամադրել է Պետրոսյանի դուստրը։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

00:33
Անհնար է դարձել Սիրիայում ՀՀ հումանիտար ականազերծման և բուժաշխատողների խմբի գործունեությունը.ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ից հայտնում են. «Վերջին օրերին Սիրիայի Արաբական Հանրապետության մի շարք շրջաններում օպերատիվ իրավիճակը կտրուկ սրվել է, և ռազմական...
Աղբյուր` Panorama.am
23:24
Վրաստանի խորհրդարանի մոտ ոստիկանները ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարների դեմ։
Թբիլիսիում Վրաստանի խորհրդարանի մոտ ոստիկանությունը սկսել է հատուկ տեխնիկա կիրառել ցուցարարների դեմ։ Հայտնում է newsgeorgia.ge-ն։...
Աղբյուր` Panorama.am
22:50
«ՎԱԶ 2121»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի, որի կյանքը փրկել չի հաջողվել
Նոյեմբերի 29-ին, ժամը 17։30-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ 23-ամյա Վահե Ծատուրյանը իր վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով...
Աղբյուր` Panorama.am
22:29
Ինչ աղմկահարույց օրակարգով է կառավարությունը դեկտեմբերի 3-ին ԱԺ արտահերթ նիստ գումարում
ՀՀ ԱԺ-ից տարածված հաղորդագրության մեջ ասվում է. «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ»...
Աղբյուր` Panorama.am
22:01
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է թե ցուցարարները ռազմավարական օբյեկտները արգելափակելու պլանների ունեն
Վրաստանի ՆԳՆ-ն Թբիլիսիում ցուցարարներին կոչ է արել զերծ մնալ անօրինական գործողություններից՝ հակառակ դեպքում խոստանալով «հատուկ հարկադրանքի...
Աղբյուր` Panorama.am
21:32
Գազալցակայանում տեղի ունեցած պայթյուն-հրդեհի հետևանքով կա մեկ տուժած
Վանաձորում գազալցակայաններից մեկում տեղի ունեցած պայթյուն-հրդեհի հետեւանքով ժամը 21:00-ի դրությամբ Վանաձորի բժշկական կենտրոն է ընդունվել մեկ...
Աղբյուր` Panorama.am
21:22
Դուրս են բերվել Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների մասունքները
Մայր Աթոռից հայտնում են, որ կատարվեց Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների նախատոնակը «Նոյեմբերի  29-ին՝ Միածնաէջ Մայր...
Աղբյուր` Panorama.am
21:12
Վերին Լարսի անցակետը կրկին փակ է
Եղանակային պայմանների վատթարացմամբ պայմանավորված Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:50
Վանաձորում գտվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ
Նոյեմբերի 29-ին, ժամը 20:18-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
20:45
Դեկտեմբերի 10-ից ձմեռային անվադող չունեցող տրանսպորտային միջոցների շահագործումը կարգելվի
Նոյեմբերի 28-ին Կառավարությունն ընդունել է որոշում, որի համաձայն՝ նոյեմբերի 15-ից մարտի 31-ը ներառյալ առանց համապատասխան ձմեռային անվադողերի...
Աղբյուր` Panorama.am
20:35
Վարչապետը հրապարակավ խնդրել է, որ մանդատս վայր դնեմ, մտահոգ չլինե՞մ, հա՞․ Հովիկ Աղազարյան
 ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանից  փակ նիստի ավարտից հետո լրագրողները հետաքրքրվեցին, թե ադյո՞ք իր անձին անդրադարձ եղել է,...
Աղբյուր` Panorama.am
20:24
Այսօր քննչական կոմիտեի ղեկավարի պաշտոնը ստանձնած Արթուր Պողոսյանի մասին լավ բաներ չեմ լսել․ Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Այսօր քննչական կոմիտեի ղեկավարի պաշտոնը ստանձնած Արթուր Պողոսյանի մասին լավ բաներ չեմ լսել,...
Աղբյուր` Panorama.am
20:10
Հանդիպմանը քննարկվել են գաղափարախոսական բնույթի հարցեր․ ՔՊ
 Նիկոլ Փաշինյանը այսօր Ազգային ժողովում հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ:Այս մասին հայտնում են ՔՊ-ից։...
Աղբյուր` Panorama.am
19:57
Բագրատ Սրբազանը վաղն ուղիղ եթեր կունենա
«Վաղը առավոտյան 11:00-ին ուղիղ եթեր կունենանք»,- այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնում է Բագրատ Սրբազանը։  Այլ մանրամասներ՝...
Աղբյուր` Panorama.am
19:44
Արդարադատության նախարարի տեղակալը հրաժարականի դիմում է ներկայացրել
Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին  ֆեյսբուքյան իր էջում գրել է Կարապետյանը:...
Աղբյուր` Panorama.am
19:25
Փակ նիստ ա, կամերաները անջատեք․ Վահագն Ալեքսանյանը՝ լրագրողներին
ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ-ում մասնակցում է  ՔՊ խմբակցության քննարկմանը։ Լրագրողները փորձեցին հետաքրքրվել,թե ի՞նչ հարցեր...
Աղբյուր` Panorama.am
19:12
Մհեր Գրիգորյանը նախագահում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստը
Մհեր Գրիգորյանի նախագահությամբ Մոսկվայում ընթանում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստը: Այս մասին հայտնում են ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
19:02
ԱԺ-ում Փաշինյանի գլխավորությամբ նիստ է ընթանում, քննարկվելու է Աղազարյանի` ՔՊ-ից հեռացման հարցը
Այս պահին Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ընթանում է նիստ, որին մասնակցում  են նաև կառավարության անդամները: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:54
Կանանց Եվրոպայի Մ-19 առաջնություն. Ուկրաինան ու Իսրայելը ոչ-ոքի խաղացին
Նոյեմբերի 29-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում կայացավ ՈւԵՖԱ Կանանց Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման առաջին փուլի...
Աղբյուր` Panorama.am
18:40
Էրդողանի ելույթի ժամանակ արտակարգ դեպք է տեղի ունեցել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել «TRT World» ֆորումի ժամանակ։ Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ նա անդրադարձել է...
Աղբյուր` Panorama.am
18:28
Միրզոյան- Յան Յոակիմ Ստրանդ հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների շուրջ
Նոյեմբերի 29-ին Ֆինլանդիա աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի Եվրոպական հարցերի և...
Աղբյուր` Panorama.am
18:16
Նման կարիերան մի ամբողջ կյանքի համար հաջողված կարելի է համարել․ Փաշինյանը՝ 33-ամյա Քյարամյանի մասին
Նիկոլ Փաշինյանը ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի անդամներին և աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահ Արթուր Պողոսյանին: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:04
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Մաշտոցի պողոտա - Ամիրյան փողոց խաչմերուկում
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով դեկտեմբերի 2-ից Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկում...
Աղբյուր` Panorama.am
18:02
Դեկտեմբերին Ազնավուրի 100-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն Բրազիլիայում, Արգենտինայում, Ուրուգվայում, Լատվիայում
Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ սեպտեմբերից մեկնարկել է Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
17:58
Զեյնալյանի մանդատը հանձնել են Ալեքսանդր Ավետիսյանին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 29-ին ստացել է ԱԺ նախագահի արձանագրությունն առ այն, որ ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանի...
Աղբյուր` Panorama.am
17:46
Սա համարում եմ պարտադրանքի, փաստի առաջ կանգնեցնելու մեթոդ. Արցախի ՄԻՊ
2025 թվականին ևս երեք ամիս Արցախից բռնի տեղահանվածներին կտրամադրվի 40+10 հազարական դրամ աջակցությունը, իսկ 2025-ի ապրիլից այդ գումարը...
Աղբյուր` Panorama.am
17:23
Փարիզի՝ վերանորոգված Աստվածամոր տաճարի առաջին այցելուները
Փարիզի՝ վերանորոգված Աստվածամոր տաճարի բացումը տեղի կունենա դեկտեմբերի 7-ին։ Մինչ այդ՝ այսօր Ֆրանսիայի նախագահը տիկնոջ հետ այցելել է տաճար՝...
Աղբյուր` Panorama.am
17:11
Փորձելու է սեփական մեղքերը թողնել մորուքավոր, անլվա, անթրաշ Փաշինյանին. Արմինե Ադիբեկյան
Սափրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը սկսեց պաշտոնանկությունների շղթա, որոնց պատճառների մասին սակայն տրամաբանական բացատրություն չհնչեց։ Նա...
Աղբյուր` Panorama.am
17:00
Հնդիկը, եթե ուզի ՀՀ քաղաքացիություն ստանալ, նույն պրոցեսն է անցնում, ինչ արցախցին. Դավիթ Գալստյան
«Թեև նշվում է պարզեցված կարգով են արցախցիները ստանում Հայաստանի քաղաքացիություն, բայց այդքան էլ պարզեցված չէ. հնդիկը եթե ուզի Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
16:51
Սուրեն Պապիկյանն ընդունել է Ռուսաստանի դեսպանին
Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող  Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մի դարձեք ագրեսիվ գովազդի զոհ. Պիպոյանի խորհուրդը՝ «Սև ուրբաթ»-ին
11:30 29/11/2024

Մի դարձեք ագրեսիվ գովազդի զոհ. Պիպոյանի խորհուրդը՝ «Սև ուրբաթ»-ին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}