3D գրաֆիկա, վիրտուալ իրականություն և Վան Գոգ
3D գրաֆիկա, վիրտուալ իրականություն և Վան Գոգ. ի՞նչ կստացվի, եթե խառնես այս երեքն իրար. Փարիզում նոր մշակութային իրարանցում։
Նախորդ տարվա հաջողված Գուստավ Կլիմտի «կենդանի» ցուցադրությունից հետո Ջիանֆրանկո Լանուզզին, Ռենատո Գատոն և Մասսիմիլանո Սիկարդին ծրագրում են ապրեցնել Վան Գոգի կտավները՝ Փարիզի Atelier des Lumières-ում։
Հատուկ ցուցադրության համար Լուկա Լոնգոբարդին գրել է երաժշտություն, արել երաժշտական ձևավորում, որը պիտի «խոսի» ցուցադրվող նկարների հետ։
Ամենահայտնի, սիրված ու կրկնօրինակված նկարիչ պոստիմպրեսիոնիստ նկարիչ Վան Գոգը ապրել է 37 տարի և միայն կյանքի վերջին 10 տարիներին է զբաղվել նկարչությամբ: Ստեղծել է մոտ 2000 կտավ, կենդանության օրոք դրանցից վաճառվել է միայն մեկը։ Իր ժամանակակիցների համար մնացել է չբահացայտված, իսկ այսօր աշխարհի ամենահայտնի նկարիչներից է, լավագույն թանգարանները պայքարում են նրա նկարների համար, ֆիլմարտադրողները վերարտադրում են նրա կյանքի դրվագները։
Լավագույն գործերից մեկը՝ «Աստղազարդ գիշերը», ստեղծել է հոգեբուժարանում, որտեղ էլ անցկացրել է կյանքի վերջին տարիները։
«Սուր նոպաների արանքում հիվանդը միանգամայն հանգիստ է և մեծ կրքով նկարչությանն է տրվում», – գրել է նրա բժիշկը։
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան