Արևային ժամացույցը՝ անհրաժեշտությունից մինչև պատմություն և գեղարվեստական ձևավորման միջոց
Այսօր ժամն իմանալու համար տարբեր «սարքավորումներ կան». մարդը որ պահին ցանկանա, կարող է իմանալ, անհրաժեշտություն չի լինի որևէ մեկից հարցնել կամ ինչ-որ տարածություն կտել-անցնել՝ ժամացույց գտնելու համար։
Բնականաբար, դարեր առաջ մարդիկ նույնպես ցանկացել են իմանալ ժամանակը և իմացել են, բայց լրիվ այլ «սարքավորումի» օգնությամբ։ Արևային կամ արեգակնային ժամացույցները, որոնք այսօր արդեն պատմություն են դարձել և գեղարվեստական ձևավորման միջոց, վաղ միջնադարյան ու միջնադարյան մարդու համար անհրաժեշտություն էր։
Արեգակնային ժամացույցը սովորաբար կազմված է դեպի հարավ ուղղված թվատախտակից և ձողից։ Ժամանակը որոշվում է թվատախտակի վրա ձողի ստվերով և հորիզոնական գծով կազմած անկյունով։ Ձողն անշարժ է և ուղղված երկրագնդի առանցքին զուգահեռ։ Հայաստանում արևային ամենահին ժամացույցը Զվարթնոցի տաճարինն է, այսինքն 7-րդ դարով թվագրվող։
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտնական-քարտուղար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը դժվարանում է ասել, դրանից վաղ թվագրվող արևային ժամացույց եղել է, թե ոչ։
Panorama.am-ի հետ զրույցում նա ասաց, որ ոչ բոլոր եկեղեցիներն են ունեցել արևային ժամացույցներ, հիմնականում նրանք, որոնք առավել կարևոր էին, հետաքրքիր։
«Այն բանից հետո, երբ եկեղեցիների վրա տեղադրվեցին ժամացույցներ, դրանք կոչվեցին նաև ժամ»,- նշեց մասնագետը։
Ա. Փիլիպոսյանն ասաց, որ Զվարթնոցի տաճարի ժամացույցի վրա, որը հայտնաբերվել է պեղումների ժամանակ փլատակների մեջ, արձանագրություն կա՝ բարձրյալին ամեն սուրբ ժամի դիմելն ընդունելի է. «Այսինքն ժամացույցը միայն նրա համար չէր, որ օրվա ժամանակը ցույց տար, այլ նաև թույլ էր տալիս հաղորդակցվել բարձրայլի հետ, այսինքն կարևորագույն միջոց էր»։
Նշենք, որ Զվարթնոցի տաճարի արևի ժամացույցը 1937 թվականից ցուցադրվում է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում, իսկ հենց տաճարի տարածքում գտնվում է կրկնօրինակը։
Արևայի ժամացույցներ պահպանվել են Դսեղում, Ծաղկաձորում, Դիլիջանում, Նոյեմբերյանում, Լեռնային Ղարաբաղում և այլուր գտնվող վանքերի ու տաճարների պատերին։ Արևային ժամացույցներ արվել են նաև խաչքարերի վրա։ Մինչ 15-րդ դարով թվագրվող եկեղեցիների պատերին արել են արևային ժամացույցներ։
Այլ երկրներում, մասնավորապես Մերձավոր Արևելքի, մյուս քրիստոնեական եկեղեցիներում, Ա. Փիլիպոսյանի խոսքով, նույնպես արվել են արևային ժամացույցներ, կոչվել են գնոմոններ։
Հարցին, թե ինչո՞ւ էին միայն հոգևոր նշանակության ունեցող հուշարձանների վրա արվում, իսկ աշխարհիկի վրա ոչ, Ա. Փիլիպոսյանն ասաց, որ հնարավոր է արված եղել են, սակայն աշխարհիկ կառույցներ մեզ չեն հասել, փաստեր չունեն։
«Չեմ կարող ժխտել, ոչ էլ կարող եմ հաստատապես ասել, որ եղել են»,- նշեց նա։
Զվարթնոցի տաճարի արևային ժամացույցը
Հաղարծինի վանք
Հաղպատի վանք
Թանահատի վանք
Էջմիածին
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճար (Երևան)
Խաչքար, Մակարավանք
Երևանի կասկադ համալիր
Մատենադարան
Երևանի պետական համալսարան
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում