Գլեբ. «Մխիթարյանն ում ասես ինքը խորհուրդ կտա»
ԲԱՏԷ-ի կիսապաշտպան Ալեքսանդր Գլեբն ամփոփել է Եվրոպա լիգայի խաղարկության 1/16 եզրափակիչ փուլը, որում բելառուսական թիմն ընդհանուր` 1:3 հաշվով զիջել էր Լոնդոնի «Արսենալին»: Գլեբը պատմել է, որ խաղից հետո շփվել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և լոնդոնյան թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ:
«Խաղից հետո հանդիպեցի Պիրեսի և Մխիթարյանի հետ: Խոսեցինք կյանքի մասին, Հենրիխից վերցրեցի նրա մարզաշապիկը: Մխիթարյանին հարցրեցի` դո՞ւր է գալիս նրան Լոնդոնն ու կյանքն Անգլիայում: Տվեցի՞ նրան խորհուրդներ: Ոչ, Հենրիխն ում ասես ինքը խորհուրդ կտա: Նա արդեն հարմարվել է անգլիական կյանքին»,- Գլեբի խոսքերն է մեջբերում «Sport24»-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան